Հայաստանի փոքրիկ երգիչներ

«Երբ փոքր էի, երազում էի ստեղծել մանկական մի քաղաք, որտեղ երեխաներն ապրեին երջանիկ ու անհոգ, տիրեր արդար, ազնիվ ու բարի մթնոլորտ: Անցան տարիներ․․․Նորանկախ պետության ստեղծմանը զուգընթաց կարողացա ստեղծել , բարությամբ ու լույսով լի փոքրերի մի աշխարհ: Այդ աշխարհն անվանեցի «Հայաստանի փոքրիկ երգիչներ»»:

Տիգրան Հեքեքյան

Տարբերվիր՝ հենց մե՛զ հետ միասին

Մեր մասին

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան  ստեղծվել է 1992 թվականին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին։ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան բուռն գործունեություն է վարում այս ասպարեզներում։ Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992), «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։

Խմբերգերի 4-րդ միջազգային մրցույթ

ՀՓԵ Խմբերգերի միջազգային մրցույթը հիմնվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից 2011 թվականին:

Մրցույթն անցկացվել է 2012, 2014, 2015, 2019 թվականներին:

ՀՓԵ Խմբերգերի միջազգային մրցույթն անցկացվում է երկու փուլով:

Եզրափակիչ փուլի ժյուրիի անդամներն են ՝

Տիգրան Հեքեքյան 

Դավիթ Հալաջյան

Վաղարշակ Զաքարյան

Ռուբեն Ասատրյան

Երվանդ Երկանյան

Գրիգոր Դանիելյան

Դավիթ Զաքարյան

Մրցույթն  անցկացվում է «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում և նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Ըստ ժյուրիի  պատվավոր անդամների գնահատականների՝ հաղթող ճանաչվեց Սևան Ղարիբյանի «Նազան Նաբիկո» ստեղծագործությունը: Այն արժանացավ նաև «հանդիսատեսի համակրանք» տիտղոսին:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսրայելը ներկայացնող Սառա Շոհամի «Պատուհանի մոտ սպասելիս» ստեղծագործությունը:

 

Մանրամասների համար այցելեք` https://www.alsccc.am/

 

28 Սեպ 2021

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվելու համար հավաքեք Ձեր էլ. հասցեն: