Մարինե Ավետիսյան

Ծնվել  է 1984 թ-ին Գեղարքունիքի  մարզի Գավառ քաղաքում:Սովորել է Գավառի  թիվ 3 միջնակարգ դպրոցում, նաև՝տեղի Արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնում:

2002 թ-ին ավարտել է Գավառ քաղաքի  երաժշտական  ուսումնարանի խմբավարական  բաժինը,2007 թ-ին՝ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի խմբավարության բաժինը:

2010 թ-ից աշխատում է  ք.Երևանի Ալ.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում, 2013 թ-ից՝Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝որպես խմբավար:

2013 թ-ից մինչ օրս աշխատում է նաև Հայ Փոքրիկ երգիչներ մանկական ֆիլհարմոնիայում ՝որպես  խմբավար:

2011-2013 թթ մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած քաղաքային փառատոներին :

2013թ-ին  մասնակցել է Գյումրիում կայացած երաժիշտ –կատարողների  <<Վերածնունդ>>  միջազգային  5-րդ մրցույթ-փառատոնին՝ արժանացել է 3-րդ մրցանակի  և  բրոնզե  մեդալի :

2014 թ-մասնակցել է <<ԵրգողՀայաստան>>  մանկապատանեկան երգչախմբային 7-րդ հանրապետական մրցույթին եւ արժանացել է 3-րդ մրցանակի :

2014թ-ին մասնակցել է <<Վերածնունդ >> միջազգային  6-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել  2-րդ մրցանակի :

2013թ-2015 թթ  սովորել եւ ավարտել է  Երևանի  Կոմիտասի  անվան պետական  կոնսերվատորիայի ասպիրանտուն։