4-րդ Խմբերգերի միջազգային մրցույթ

Խմբերգերի միջազգային մրցույթը   ստեղծվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից 2012 թվականին:

Մրցույթը կխթանի նոր մանկական երգչախմբային ստեղծագործություններ ստեղծմանը: Մրցույթը անցկացվել է 2012, 2014, 2015 թվականներին:

Այս տարի մրցույթը անցկացվում է  «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում և նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:  Այն նպատակ ունի միջազգային հանրությանը ծանոթացնելու Կոմիտասի արվեստինինչու չէ նաև կյանքին և գործունեությանըԱռաջնայնությունը տրվելու են այն ստեղծագործություններին, որոնք գրվելու են օգտագործելով Կոմիտասի ստեղծագործությունների  մեղեդիները:

Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ նախընտրական և վերջնական:

Մրցույթի ժյուրին միջազգային է՝ 5 մայրցամաքներից և ընդգրկում է երգչախմբային արվեստում ճանաչում ունեցող տարբեր ազգերի խմբավարների և կոմպոզիտորների: 

Մրցույթի իրականցվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության, Հարատես հիմնադրամի և Միաբան ընկերության աջակցությամբ:

Մանրամասների համար այցելեք`  https://www.alsccc.am/