«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա

Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիան  ստեղծվել է 1992 թվականին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրներն են՝ Ռաֆայել Մանգասարյանը, Ռոբերտ Պետրոսյանը, Սիրվարդ Ղազանչյանը, Ալեքսանդր Սիրանոսյանը և  Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին։ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան բուռն գործունեություն է վարում այս ասպարեզներում։

 Գործունեությունը

Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և սփյուռքում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախումբը (1992), Հայաստանի Ամենափոքրիկ Երգիչներ երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։

«ՀՓԵ» ասոցիացիան հիմնել, իրականացրել և պարբերաբար անցկացնում է մի շարք փառատոներ, մրցույթներ և մեծամասշտաբ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ «ԱՇՏԱՐԱԿ-93» առաջին միջազգային երգչախմբային փառատոնը, «Երգող Հայաստան» մանկական երգչախմբերի հանրապետական մրցույթը (2001), «Երգ միասնության» փառատոնը (2004), «Միանանք Երգով» հայրենասիրական ակցիան և այլն։

Ասոցիացիան ապահովում է Հայաստանի մասնակցությունը միջազգային այնպիսի նախաձեռնություններին, ինչպես Աշխարհի հավաքական երգչախմբի աշխատանքները Փարիզում (1992), Հոնգ-Կոնգում, Գուանջոյում և Պեկինում (1999), Սևծովյան Տնտեսական Համագործակցության Երկրների Միջպառլամենտական Վեհաժողովի կազմակերպած «Ոսկե մակույկ» մանկապատանեկան միջազգային փառատոնը (2001 թ.), երգչախմբային արվեստի համաշխարհային տարբեր գիտաժողովներ, եվրոպական խոշոր փառատոներ (Շվեդիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Ավստրիա, ԱՄՆ)։ Նպաստում է ոչ միայն իր կազմում, այլև կազմից դուրս գործող երաժշտական համույթների արտասահմանյան համերգային ուղևորությունների իրականացմանը։

Ասոցիացիայի կազմում գործող Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ 2 տասնամյակից ավել բուռն համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում, խոշոր միջազգային մրցույթներում նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե մեդալներ, մասնակցել հեղինակավոր փառատոների, 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։

Ասոցիացիան կազմակերպում է գիտաժողովների, սեմինարների, վարպետաց դասերի, բաց փորձեր Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում։

Հրատարակում է հայ հեղինակների խմբերգերը, թողարկում ձայնասկավառակներ Հայաստանում և արտասահմանյան հանրահայտ հրատարակություններում, աշխատանքներ տանում հայկական ազգային ձայնադարան ստեղծելու ուղղությամբ։

Կատարում է մասնագիտական, մշակութային տեղեկատվության փոխանակում՝ արտասահմանյան շրջագայություններից զատ սեփական հարկի տակ ընդունելով այնպիսի հեղինակավոր երաժշտական խմբերի համար, ինչպես Սվեշնիկովի անվան երգչախմբային ակադեմիայի երգչախումբը (Ռուսաստան, 2009), Եյլի համալսարանի շրջանավարտների երգչախումբը (ԱՄՆ, 2011) և այլն։

Ակտիվորեն մասնակցում է հայրենիքում և աշխարհում նշվող իրադարձություններին, ինչպես Խմբերգային արվեստի միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումները, ՄԱԿ-ի և Յունեսկոյի 50 - ամյակը (1995, ԱՄՆ), Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հոբելյանը (1996, Կահիրե), Շառլ Ազնավուրի 80-ամյակը (2004, Փարիզ), Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներ (2007, Փարիզ, Գառնիե օպերային դահլիճ), Հայ գրատպության 500-ամյակի, հայ-շվեդական, հայ-ճապոնական հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի, Երևանը՝ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու առթիվ համերգային շրջագայություններ (2012, Վրաստան, Լատվիա, Շվեդիա, Ճապոնիա) և այլն։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգային շրջագայությունը Վրաստանում և Լատվիայում `նվիրված դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին (2012 թ.)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շրջագայությունը Ճապոնիայում `նվիրված «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառմանը, հայ տպագրության 500 և հայ-ճապոնական հարաբերությունների 20-ամյակին (2012 թ.)

Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի մեծ դահլիճում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախմբերի համատեղ համարգը Մասաչուսեթսից ժամանած "New Hampshire Frienship Chorus" երգչախմբի հետ (2012 թ.)

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (2012 թ. Օգոստոսի 4-ին) 7-րդ ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադայի մասնակիցներին նվիրված հարգանքի տուրք (2012 թ.)

Մուլտիկնիկ 2012 մանկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն (նոյեմբերի 22, 2012 թ.)

Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի մեծ դահլիճում համերգ՝ «Երգչախմբային արվեստի միջազգային օրվան» նվիրված (2012 թ.)

Ա. Խաչատրյան համերգասրահում «Երգող Հայաստան» մրցույթ (մայիսի 5, 2013): Համերգ Դոնովան Գրեյի հետ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում (2013 թ. մայիսի 18-ին):

Համերգ `Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում  Շվեյցարիայի դիրիժոր Պիեր Ալեն Բեֆայի հետ (հոկտեմբերի 20, 2013):

«Ամարանտ Տրիո Բազել» անսամբլի համերգային շրջագայություն ՀՀ-ում (Վայքի, Արծքանշանի, Լոռու եւ Երեւան) (2013 թ.)

Փառատոն՝ նվիրված «Համաշխարհային երգչախմբային օրվան» Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում (Դեկտեմբեր 8, 2013թ.):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  համերգային շրջագայությունը Շվեյցարիայում և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությունը Բազելի երիտասարդական երգչախմբերի եվրոպական փառատոնին (մայիս, 2014թ.):

«Փարոս» երգչախմբի մասնակցությունը «Համաշխարհային երգչախմբային խաղերին» (2014 թ. հուլիս):

Հոգևոր համերգ Հառիճավանքում՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145 ամյակին 2014թ.

Բենջամին Բրիտենի 100-ամյակին  նվիրված CD-ի  հրատարակում, Շվեյցարիայի VDE Gallo ընկերության հետ համատեղ (2014թ.):

Համերգ `Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում (2015թ.):

«Հանուն սիրո և կյանքի» խորագիրը կրող համերգ Իսրայելից ժամանած դիրիժոր Մայա Շավիթի հետ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (ապրիլի 30, 2015թ.)

Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյա հիշատակին նվիրված «Ապրեք երաժշտությամբ» խորագիրը կրող  համերգ, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում (19 հուլիսի, 2015 թ.)

Դանիայի MidtVest երգչախմբի համերգը Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում, Բերդում և Ծաղկունում `Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, հումանիստներ Մարիա Յակոբսենի եւ Կարեն Ջեփեի հիշատակին (հոկտեմբերի, 2015 թ.):

«Խաղաղություն մոլորակին» միջազգային երաժշտական փառատոնի վերջին փուլ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (դեկտեմբեր, 2015թ.):

Հայաստանի փոքրիկ երգիչներե երգչախմբի  6 անդամների մասնակցությունը Ճապոնական Nodo-Jiman երաժշտական հեռուստաշոուին (2016թ., Ճապոնիա):

Համերգ  «Խոնարհում զինվորին» Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (2016թ., Երևան):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  համերգային շրջագայությունը Շվեյցարիայում  և մասնակցությունը Ֆրիբուրգի երգչախմբային փառատոնին (2016 թ. մայիս):

Համերգ «Հինգ երանգ» նվիրված կոմպոզիտորներ `Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի և Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն (2016թ.):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ողջույն-ելույթը Զվարթնոց օդանավակայանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համար (2016թ.):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում, Նիդելանդներում և Բրյուսելում, նվիրված Հայաստանի Հանրապետության 25 ամյակին (2016 թ. մայիս):

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում տեղի ունեցած համերգային շրջագայության մասին (2016 թ.)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  կատարմամբ ճապոնական երգերի «Սիրո երգ Ճապոնիային» ձայնասկավառակի շնորհանդեսը Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում (2017 թ.):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հոգևոր համերգը Հառիճավանքում՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 148 ամյակին (2017 թ.):

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգային շրջագայությունը Իսրայելում և մասնակցությունը «Աբու-Գոշ» երգչախմբային փառատոնին՝ նվիրված հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների 25ամյակին (2017 թ.):

Համերգ «Դեռ 24 տարեկան» Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (2017 թ.)

Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոն (2018 թ.)

«Ճամփորդող երգչախմբի» և «Maîtrise des Hauts-de-Seine» ֆրանսիական երգչախմբերի համերգային շրջագայությունը Հայաստանում  ​(2018 թ.)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգային շրջագայությունը Գերմանիայում և մասնակցությունը Դրեզդենի մանկականա երգչախմբային փառատոնին (2018 թ.)

Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը (2018):

Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը  համերգներով հանդես  է եկել Վիլնյուսում, Կաունասում, Տրակայում, Մոլետայում, Բեռլինում, Հալլեում,  և Լայպցիգի հանրահայտ «Գեվանդհաուս» համերգասրահում: