Տարբերվիր՝ հենց մե՛զ հետ միասին

Մեր մասին

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան  ստեղծվել է 1992 թվականին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին։ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան բուռն գործունեություն է վարում այս ասպարեզներում։ Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992), «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։

Ռոբերտ Պետրոսյան 95

 

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա <<Հայաստանի փոքրիկ երգիչներ>> երգչախմբի մենահամերգը՝ նվիրված հայ կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի 95-ամյակին։ 

Համերգին կհնչեն Ռոբերտ Պետրոսյանի ստեղծագործությունները։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան

Դաշնակահար՝ Մարինե Մարգարյան

 

Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ տոմսարկղերից՝

https://show4me.com/events/-85

https://www.tkt.am/hy/hayastani-phvoqrik-ergichner-ergchakhmbi-menahamergy-nvirvats-hay-kvompvozitvor-rvobert-petrvosyani-95-amyakin-08-dec-2025/eid/2569

Սիրով սպասում ենք բոլորին:

13 Նոյ 2025

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվելու համար հավաքեք Ձեր էլ. հասցեն: