Թոմաս և Քրիստինա Րյոդերներ

<<Ես նույնպես մանկական երգչախմբի խմբավար եմ: Խորապես տպավորված եմ ձեր հնչողությամբ և ձայներով: Երեխաների դեմքի արտահայտությունը շատ տպավորիչ էր՝ պայծառ և աշխույժ: Ձեր ինտոնացիան ևս ապշեցուցիչ էր: 

 

Եվա Կրիվիցկայտե, <<Ուգնելե>>  երգչախմբի տնօրեն

<<Տարբեր երգչախմբերի խմբավարներ, ովքեր ներկա են եղել ձեր համերգներին մեզ փոխանցեցեին, որ երբևէ չեն լսել նման մակարդակի երգչախումբ և, հավանաբար, հետագայում էլ չեն լսի: Սա իրենց կյանքի լավագույն համերգն էր, որը դեռ երկար-երկար ժամանակ կհիշեն: Սա ինչ-որ հրաշք էր, որ տեղի ունեցավ իրենց կյանքում>>:

 

Սոուլյուս Լաուսա, Լիտվայի մշակույթի ազգային կենտրոնի տնօրեն

<<Հրաշալի երգչախումբ է: Ինքս երգչախմբի ղեկավար եմ, և հազվադեպ է պատահում այնպիսի երևույթ, ինչպիսին այս երգչախումբն է: Դուք ոչ միայն երգիչներ եք, այլև բարձր մակարդակի արտիստներ: Կարծում եմ՝ իզուր չէ, որ ձեզ անվանում են հայ երգի դեսպաններ>> :

 

Վիտաուտաս Միշկինիս , <<Աժոլուկաս>>  երիտասարդական երգչախմբի գեղարվեստական ղեկավար

<<Հրաշալի երգչախումբ....  անթերի ինտոնացիա, լուրջ երգացանկ : Տիգրան Հեքեքյանը շատ խորը երաժիշտ է, լավ ուսուցիչ, և խմբավար՝ երեքը մեկում:                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

Ֆրանկ-Շտեֆան Էլսթեր, Գեվանդհաուս մանկական երգչախմբի խմբավար

<<Ապշեցնող  և հուզիչ համերգ էր: Տպավորված եմ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբով: Հրաշալի ելույթ, հրաշալի ձայներ, հրաշալի բեմական կեցվածք>> :                                                                                                                                                      

 

Տիգրան Մկրտչյան, Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ոտքի կանգնեցրեց ամբողջ Լիտվային: Այստեղ ահռելի մեծ քանակությամբ հանդիսատես կար, այդ թվում նաև պաշտոնյաներ, դեսպաններ: Տպավորությունը ցնցող էր: Հանադիսատեսը շունչը պահած ունկնդրեց ձեզ: Շատ ուրախ եմ , որ ձեզ հետ միասին ներկայացնում եմ մեկ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Հրաշալի է, որ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, քանի որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ներկայացնում է անկախության սերունդը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը նոր Հայաստանի մշայութային ամենամեծ բրենդերից մեկն է: Մեծ հպարտություն և մեծ պատիվ է ցանկացած դեսպանի համար ձեզ հետ համատեղ որևէ միջոցառում կազմակերպելը:

Տիգրան Մկրտչյան

Լիտվայի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Ուորդ Սուինգլ, «Սուինգլ սինգըրս» համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ջազ-երաժիշտ, ԱՄՆ

 

«Ես առիթ ունեցա լսելու ձեր խտասալիկը: Այն գերազանց է բոլոր առուﬓերով: Ձայնի արտաբերումը՝ փայլուն, ինտոնացիան՝ անթերի, ռիթմը և ձայների ներդաշնակությունը՝  հստակ և զգուշորեն վերահսկվող: Ծրագիրը՝ բազմազան ու հետաքրքիր: Հազվադեպ է լինում, որ ես, լսելով երգչախմբի ձայնագրություն, հայտնեմ ﬕայն հիացական կարծիք»:

Գիդո Կոկարս, Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, «Ավե սոլ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Ռիգա, Լատվիա

«Այն, ինչ Տիգրան Հեքեքյանը ներկայացրեց բեմում, անհնար է իրականացնել երկրի վրա, դա հնարավոր է ﬕայն երկնքում: Այսօրվա ելույթն առավելագույն հաճույք պարգևեց ինձ: Ապշեցնում է, թե ինչպես են խաղալով մատուցում աստվածային, բարձր արվեստը: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն իսկապես կախարդական է, հիասքանչ, երկար սպասված և աներևակայելի: Ցնցված եմ բարձրագույն արվեստի դրախտային կատարումով: Ապշած եմ, թե ինչպիսի վարպետությամբ, խանդավառությամբ, գեղեցկությամբ և պարզությամբ ներկայացվեց հզոր մշակույթի ընդգրկուն երգացանկը: Տպավորությունները, որ ստացա, կﬓան ինձ հետ հավիտյան»:

Մարիո Ֆոնտանա, «Կոռո Կալիկանտուս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Լոկառնո, Շվեյցարիա

«Թանկագի՛ն Տիգրան, շատ հաճելի էր հանդիպել Ձեզ ու Ձեր հրաշալի երգչախմբին Բազելում: Երկար տարիներ ես չէի գտնում ﬕ խումբ, որն իր յուրօրինակ կատարուﬓերով ﬔզ այդքան հույզեր ու զգացուﬓեր պարգևեր երաժշտական բոլոր ոճերում: Այդ աﬔնը ես գտա ձեր երգչախմբում։ Շնորհիվ Ձեր հրաշալի աշխատանքի՝ այդ աﬔնն իրականություն դարձավ: Իմ ﬔծ հարգանքն ու հիացմունքն եմ հղում Ձեզ, Մաեստրո»:

Անդրե Դյուկղե, «Սեն Միշել»  երգչախմբի հիﬓադիր  ղեկավար, Ֆրիբուրգ, Շվեյցարիա

«Ես ﬕշտ ասել եմ իմ ղեկավարած   երգչախմբերին, որ ﬔնք պետք է ձգտենք լավագույնին, բայց ոչ կատարյալին, քանի որ կատարյալին հասնել հնարավոր չէ… Բայց լսելով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ հասկացա, որ հավանաբար սխալվել եմ….»:

Արմենուհի Կարապետյան, կոմպոզիտոր, Երևան, Հայաստան

«Իմ շատ սիրելի Մաեստրո, Չնայած երբեք չեմ երգել Ձեր երգչախմբում, բայց աﬔն անգամ, երբ լսում եմ Ձեր կատարուﬓերը և իմ ստեղծագործությունների՝ աﬔն անգամ ﬔկը մյուսին գերազանցող Ձեր ﬔկնաբանությունները, պարզապես զարմանում եմ և ﬕևնույն ժամանակ հասկանում երեխաների աչուկների հիացական արտահայտությունը, և հավատացեք, ինքս էլ ինձ զգում եմ որպես Ձեր երգչախմբի սաներից ﬔկը: Շնորհավորում եմ, որ տարիների ընթացքում կարողացել եք պահպանել կատարողական բարձր մակարդակ»:

Բո Յոհանսոն, «Ադոլֆ Ֆրեդերիկս» աղջիկների երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Ստոկհոլմ, Շվեդիա

«Այս խումբն այսօր երգչախմբային աշխարհում լավագույններից է: «Հայաստանի փոքրիկ երգիչներն» առանձնանում են իրենց փոխադարձ սիրով, ջերմությամբ, խանդավառությամբ և հուզականությամբ: Ահա թե ինչու են նրանք այսքան յուրահատուկ: Դիրիժորը սքանչելի է, նա կարողանում է ստեղծել երաժշտական երկխոսություն հանդիսատեսի և երգիչների հետ: Նա իմ ճանաչած հինգ լավագույն դիրիժորներից է»:

Խոսե Հերալդո Արիեչե Գոնսալես , «Կանտորիա դե Մերիդա» երգչախմբի ղեկավար, Մերիդա, Վենեսուելա

«Երգչախմբի ձայների ﬕասնությունն ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա, իսկ նրանց երիտասարդ տարիքը կրկնապատկեց տպավորություններս: Կատարուﬓերը պարզապես  ցնցող էին, ﬕասնական, պարզ և հստակ: Երգչախմբի պիանիսիմոները և դինաﬕկ նշաններն ուղղակի ապշեցնող էին: Հիացած եմ նաև երգչախմբի պատանեկան ավյունով, խանդավառությամբ և հուզականությամբ»:

Չիֆուրու Մացուբարա, ֆիլհարմոնիկ երգչախմբի դիրիժոր, Տոկիո, Ճապոնիա

«Ձեր երգչախմբի հաջողությունն իսկապես աննախադեպ էր, արտառոց, ուշագրավ: Թեև արդեն ﬔկնել եք, բայց իմ ընկերներից շատերը շարունակում են գրել ինձ իրենց տպավորությունների, հիացմունքի և զարմանքի մասին: Շնորհակալություն»:

Հիրոյասու Քոբայաշի, «Մին-Օն» համերգային ասոցիացիայի նախագահ և ղեկավար, Տոկիո, Ճապոնիա

«Կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեր երկրի մշակութային հարստության՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիասքանչ ելույթի առիթով` մաեստրո Տիգրան Հեքեքյանի արտակարգ ղեկավարությամբ: Ճապոնիայով ﬔկ հազարավոր մարդիկ տպավորված ու ոգեշնչված են փառապանծ «փոքրիկ երգիչների» գեղեցիկ ձայներով»:

Վաանոբե Տենջիկու, ի ծնե կույր, Յոկոհամա, Ճապոնիա

«Իմ նեղ և մութ տեսադաշտում ես տեսա աղջիկների, որոնց ողջ էությունը փայլում էր երաժշտությամբ: Հուզված եմ արտասվելու աստիճանի»:

Պիեռ Ամուր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 50-ամյակի տոնակատարության պատասխանատու, Փարիզ, Ֆրանսիա

«Ինչպիսի՜ բավականություն, ի՜նչ ուրախություն պարգևեց ﬔզ Հայաստանից ժամանած մանկական երգչախումբը: Երջանկության անմոռանալի պահեր ապրեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ում»:

Միշել Հոսթեթլեր, կոմպոզիտոր, խմբավար, Վեվե, Շվեյցարիա

«Այս երգչախմբի բարձր մակարդակն ինձ հայտնի է, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես է նրանց հաջողվում անընդհատ է՛լ ավելի կատարելագործվել: Այս երգչախումբն ուղղակի կատարյալ է»:

Ժան-Պիեռ վան Ավեմետ, Եվրոպական ֆեդերացիայի քարտուղար, Բրյուսել, Բելգիա

«Հաﬔրգն ասես «դրախտի տոնակատարություն» լիներ: Ես գիտեմ շատ-շատ երգչախմբեր, բայց դուք փայլուններից ﬔկն եք ամբողջ աշխարհում»։

Ջորջ Էմմանուել Լազարիդիս, դաշնակահար, Մեգարոն Մուսիկիս համերգային համալիրի գեղարվեստական ղեկավար և փառատոնի կազմակերպիչ

««Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հաﬔրգին գտնվելն օրհնություն էր ինձ համար: Այն արվեստը, որ նրանք ստեղծում են, բարձրագույն մակարդակի է: Շատ հազվադեպ է հնարավոր լինում լսել այս մակարդակի, նման նվիրվածության, ոգեշնչվածության երգչախմբային կատարուﬓեր: Սա ոչ միայն երգչախմբային երաժշտության լավագույն համերգն է, որ երբևէ լսել եմ, այլև մեծ դպրոց ինձ և այն բոլոր մարդկանց համար, ովքեր լսեցին նրանց այսօր, և նրանց համար, ովքեր կարիք ունեն լսելու այս երգչախումբն ու փոխելու իրականությունը»:

Արմնիըն րիփորթըր, 24 հունիսի, 1995

«Արհեստավարժության և երիտասարդության հետաքրքիր միահյուսում: Անկաշկանդ, գեղեցիկ շարժումներով, ժպտալով, իրար աչքով անելով՝ ահա թե ինչպես են նրանք երգում: Լինել նրանց միջավայրում, ունկնդրել նրանց ՝ գերագույն հրճվանք է: Այսօր մեզ հատուկ հնարավորություն էր ընձեռնված լսելու պրոֆեսիոնալ մանկական երգչախմբին՝ մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ»:

«Ֆրանս-Արմենի» ամսագիր, Ֆրիբուրգ, Շվեյցարիա, հունիս, 2016

«Հաﬔրգի բարձրակետերից էր Կլոդ Դեբյուսիի՝ երկնային «Սալյու Պրենտանը», որի բառերը Կովկասից ժամանած այս երեխաներն արտաբերում էին կատարյալ առոգանությամբ: Երգչախմբին հասու են  խմբերգային արվեստի հնարավոր բոլոր տեխնիկական հնարքները: Այո, նրանք տակավին երեխաներ են, սակայն ունեն պրոֆեսիոնալներին վայել պատրաստվածություն»:

 

 

Վալենտին Գլոր, Վինթըրթուրի կոնսերվատորիայի տնօրեն, Շվեյցարիա

«Ֆանտաստիկ էր, առասպելական, հրաշալի:  Հանդիսատեսն այնքան տպավորված էր»: 

Վոյկքու Փոփեսկու, Ռումինիայի ռադիոհեռուստատեսության մանկական երգչախումբ, Բուխարեստ, Ռումինիա

«Հայաստանի հիանալի երգչախումբը ﬔզ ուրախացրեց իր արտակարգ մաքուր հնչողությամբ, ինչպես նաև ժողովրդական երգերի յուրահատուկ երգացանկով:

Շատ հաճելի էր լսել երեխաներին, որոնք պրոֆեսիոնալ լրջությամբ ներկայացրին այդպիսի դժվար երգացանկ»:

Բիթ Ռաֆլա, «Բազելի տղաների երգչախմբի» ղեկավար, Բազել, Շվեյցարիա

««Հայաստանի փոքրիկ երգիչները» հիացրին ﬔզ իրենց երգեցողությամբ, ակնհայտ և խոր երաժշտականությամբ: Նրանց ձայները լողում են՝ ինչպես ամպերը երկնքում: Խորապես ցնցված եմ»:

 

Վիգեն Չալդրանյան, կինոբեմադրիչ, Երևան, Հայաստան

«Համագործակցության առիթներ եմ ունեցել պրոֆեսիոնալ այս խմբի հետ և համոզվել, որ «երգի պետություն» է այս երգչախումբը՝ իր կատարողական արվեստով, բարձրաճաշակ երգացանկով, խմբային մտածողությամբ, բանակային կարգապահությամբ: Խոնարհուﬕ արժանի համամարդկային բացառիկ արժեք «Հայաստանի փոքրիկ երգիչներին» աշխարհը վաղուց է ընդունել ու ﬔծարել՝ իբրև Հայաստանի երգչախմբային այցեքարտ»:

 

Ֆրանցիսկո Նունես «Յանգ փիփըլս օֆ Նյու Յորք» երգչախմբի հիﬓադիր և գեղարվեստական ղեկավար, Նյու Յորք, ԱՄՆ

«Ես հավատացած եմ, որ «Հայաստանի փոքրիկ երգիչները» աշխարհի լավագույն մանկական երգչախմբերից ﬔկն է: Իրապես հիասքանչ էին նրանց ելույթը, կատարողական ոճը, բեմական կեցվածքը, հայ և համաշխարհային կոմպոզիտորների գործերի հոյակապ կատարուﬓերը: Հուսով եմ ՝ նրանք հաﬔրգներ կունենան ողջ աշխարհում, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան լսելու այս երգչախմբի անզուգական կատարուﬓերը»:

Վաղարշակ Զաքարյան, կոմպոզիտոր, Երևան, Հայաստան

««Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը վերջին  20 տարվա ընթացքում հայաստանյան երաժշտական կյանքում աﬔնավառ  և աﬔնակարևոր երևույթն է, որը պատիվ կբերի աշխարհի ցանկացած երկրի»:

Արթուր Ութմազյան, արտիստ, Երևան, Հայաստան

«Մեծագույն հպարտություն եմ ապրում աﬔն անգամ, երբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արտերկրում ներկայացնում է ﬕ ամբողջ ազգ ու ﬔր Հայաստան երկիրը: Կատարյալ վարպետություն. սրան հնարավոր է հասնել ﬕայն անխոնջ աշխատանքի, անվերապահ նվիրուﬕ ու կարգապահության շնորհիվ, որը հատուկ է Տիգրան Հեքեքյան մարդուն, քաղաքացուն և արվեստագետին»:

Մարտուն Իսրայելյան, կոմպոզիտոր և պրոֆեսոր, Երևանի անվան պետական կոնսերվատորիա, Երևան, Հայաստան

«Երգչախումբը երաժշտական գործիք է, որի ստեղծողն ու հնչեցնողը խմբավարն է: Նա իր գործիքը ստեղծում է ի վերուստ իրեն տրված երաժշտություն հնչեցնելու կարողությանը համապատասխան: Տիգրան Հեքեքյանի դեպքում այդ գործն արված է բացառիկ կատարելությամբ և հիացմունքի ու խոնարհումի է արժանի» :

 

 

Մայա Շավիթ, «Էֆրոնի» երգչախմբի հիﬓադիր և երաժշտական տնօրեն, Էﬔկ Հեֆեր, Իսրայել

«Ես ունեմ իմ մանկական երգչախումբը, բայց այս խումբն իսկապես ցնցեց ինձ: Մի շատ խոր բան կա, որը բխում է նրանց հոգուց: Նրանք խորն են վերապրում այն աﬔնը, ինչ կատարում են: Նրանք ներգրավվում են երգեցողության ﬔջ: Պիանոները, պիանիսիմոները և դինաﬕկ այլ  նրբերանգները, որ իրենք են անում, պարզապես ֆանտաստիկ են: Նրանց շնորհիվ հայկական երաժշտությունը տեղ գտավ իմ սրտում: Փոքրիկ հայե՜ր, որքա՜ն գեղեցիկ եք երգում, ես երկար  կպահեմ երգչախմբի ձայները իմ հոգում և սրտում»:

Պրոֆեսոր Հիրուոկի, մաթեմատիկոս, Տակարացուկա, Ճապոնիա

«Բացառիկ է, արտակարգ: Շնորհակալ եմ: Երանի ողջ աշխարհը կարողանար ձեզ ունկնդրել: Ձեր կատարուﬓերը ﬔզ կենսական նոր  ուժ տվեցին»:

 

Պեկկա Կոստիաինեն, «Վոքս աուրեա» երգչախմբի դիրիժոր, Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա

«Երգչախումբը երգում է մաքուր, վառ ինտոնացիայով և հմայիչ հնչողություն ունի: Ձայնի որակը բնական է, հայկական երանգով հարուստ: Ռիթﬕ առումով երգեցողությունը ճկուն է և ճշգրիտ»:

 Մարտին Օլսեն,  «Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն

«Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»:

                                                                                                                                                                              

«Լա Լիբերտե» ամսագիր,  Ֆրիբուրգ, Շվեյցարիա, 15 մայիսի, 2016

 

«Երգում են արտասվելու աստիճան  քնքուշ ու գեղեցիկ: Վիրտուոզությունը ստիպում է շունչդ պահել: Ժեստերը, շարժուﬓերը, ուղեկցող ձայները, սինկոպաները, լարված դիսոնանսները՝ աﬔն ինչ իր տեղում է:  Ապշեցնող պիանիսսիմոներ, հրաշալի լեգատոներ, դինաﬕկ թռիչքներ՝ սուր և լարված:  Երգչախմբային կատարման բացառիկ, բացառի՛կ երեկո …»:       

 

Հովհաննես Դարբինյան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևան, Հայաստան

«Ես ﬕշտ հիացել եմ Տիգրան Հեքեքյանի խմբավարական արվեստով: Երգչախմբի անթերի հնչողությունը, նուրբ երանգավորուﬓ ու խոր քնարականությունն ապացույցն են երաժշտի բարձր օժտվածության և խմբավարական տաղանդի: Նա ազգային խմբերգային արվեստի ավանդույթները ﬕահյուսում է այդ արվեստի համաշխարհային նվաճուﬓերին: Իր արվեստով պանծացնում է հայ  ժողովրդի անունը»:

Մելիք Մավիսակալյան, կոմպոզիտոր, Երևան, Հայաստան

«Հիացած եմ փոքրիկ արտիստների բացառիկ կատարողական արվեստով: Սրտանց շնորհավորում եմ ﬔծ երաժիշտ Տիգրան Հեքեքյանին՝ նրա կատարած հսկա աշխատանքի համար»:

Կոզմաս Գալիլեաս, Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, Սալոնիկ, Հունաստան

««Հայաստանի փոքրիկ երգիչների» ելույթը լսածս աﬔնակատարյալ հաﬔրգն էր կյանքիս վերջին տասը տարվա ընթացքում»:

Ռոբերտ Գիր,  «Փիդմոնդ հավաքական երգչախմբի» գեղարվեստական ղեկավար,  ԱՄՆ

«Այս երգչախումբը պետք չէ որակել «մանկական» բառով: Նրանց գեղարվեստական որակն այնքան բարձր է, որ հավասարազոր է լուրջ մշակութային կազմակերպության: Նրանք իսկապես հրաշալի են»:

Միքայել Պողոսյան, դերասան, Երևան, Հայաստան

«Հոգևոր արվեստ կերտելը դա ﬕ ողջ ազգի գենետիկ ֆոնդի ոգեկոչում է՝ մարդուց առ Աստված: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ մաեստրո Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ, այդ ոգեկոչման աﬔնահավաստի սրբօջախներից է»:

Վիրջինիա Փերսոն, «Բարոք քորըլ գիլդ» երգչախմբի անդամ, ավագ դպրոցի ուսուցչուհի, Կալիֆորնիա, ԱՄՆ

 

«Դուք ﬔծ վարպետության և բարձր չափանիշների եք հասցրել Ձեր երգիչներին, նրանք գերազանց աշխատանք են կատարում: Դինաﬕկ հնչերանգների և ինտոնացիայի արտակարգ զգացողություն, շատ հստակ առոգանություն: Շնչառությունը նպաստում է լիարժեք ձայնարտաբերմանը: Երգչախումբը գերազանցում է «Գոլդն գեյթ» մանկական երգչախմբերի ﬕջազգային մրցույթին մասնակից մյուս երգչախմբերին: Չնայած իրենց երիտասարդ տարիքին, նրանք տաղանդաշատ են, և պարզապես հաճույք ես ստանում` տեսնելով, թե որքան են սիրում իրենց դիրիժորին, բրավո՜»:

 Արմեն Խանդիկյան, Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, Երևան, Հայաստան

«Այս երգչախմբի կատարուﬓերն օգնում են հասկանալ հայի տեսակն ու հայի աշխարհայացքը: Երգչախմբի երգիչների շուրթերից հնչում են խորաթափանց, լուսավոր, գեղեցիկ հնչյուններ, որոնք անկրկնելիորեն փոխանցում են սեր ու ջերմություն»:

Թոմաս Ղուդը,  հոգևորական, Սեն Մորիս, Շվեյցարիա

«Ֆանտաստիկ էր։ Ես լսել եմ շատ հաﬔրգներ,  բայց երբևիցե չեմ լսել երաժշտության այսպիսի  ճշգրիտ վերարտադրում, երեխաների` այսչափ անթերի կատարում, այսքան կատարյալ պատրաստվածություն և լուսավոր ձայներ… Անգամ դրախտում ավելին հնարավոր չէ»։

Րաֆֆի Խարաջանյան, դաշնակահար, արվեստագիտության դոկտոր և երաժշտության պրոֆեսոր, Ռիգա, Լատվիա

«Մենք լսեցինք հիասքանչ հաﬔրգ, հաﬔրգադահլիճում տիրում էր սքանչելի մթնոլորտ: Մենք ոչ ﬕայն գնահատեցինք երգչախմբի նրբերանգները՝ պիանոները և ֆորտեները, այլ նաև գնահատեցինք  ունկնդրի պիանոները՝ երբ նրանք համակ ուշադրությամբ լսում էին, և ֆորտեները՝ երբ ոգևորված ծափահարում էին»:

Բրյուս Էնսինգեր, երաժշտագիտության պրոֆեսոր, Արևմտյան Վիրջինիայի համայնքային քոլեջ, ԱՄՆ

«Ինչպիսի հաճույք է այսքան ազատ, ազդեցիկ և գեղեցիկ հնչյուններ լսելը։ Հիասքանչ կատարում՝ արտակարգ նրբերանգներով և այսպիսի վստահությամբ»:

«Նոր կեանք» օրաթերթ, 20 հուլիսի, 1995, Գլենդել, ԱՄՆ

«Անզուգական, եզակի խումբ է: Հեքեքյանը կրցած է ձեռք բերել անսամպլային կատարողականութեան  յատկութիւնները՝ ինչպիսիք են բարձր արհեստավարժութիւն, ներդաշնակ հնչողութիւն, ելևէջներու յստակութիւն, հաւասար հնչամասեր, ոճը զգալ և հասկացողութեամբ ﬔկնաբանել: Ուշագրավ էին ֆրազավորումը, անվերջանալի գծեր ստեղծելու ձիրքը, զգացուﬓերու տինաﬕզﬕ նրբութիւնները, ուժգնութեան և ﬔղմութեան փոխանցուﬓերը, ﬔղմ, զսպուած հնչիւնները գերազանց ազդեցիկ էին: Շունչս բռնած, արցունքս զսպած կախարդուած էի»…

 

 Վեսսելա Դյակովա, դաշնակահարուհի, երգեհոնահարուհի, Բրյուսել, Բելգիա

 

«Ծագումով բուլղարացի եմ և իմ կյանքում հանդիպել եմ շատ հայերի: Բայց Ձեր՝ այսքան հզոր ազգ, այսպիսի հզոր մշակույթի տեր լինելն ինձ հայտնի դարձավ ﬕայն ձեր ձայների շնորհիվ: Հիասքանչ հաﬔրգ, հրաշալի դիրիժոր, աստվածային ձայներ, որոնք դեռ երկար պետք է հնչեն համայն աշխարհով և ապացուցեն, որ հայերը ﬔծ և ուժեղ ժողովուրդ են: Ձեր ուժը նրանում է, որ դուք աﬔն վայրկյան դա կարողանում եք ապացուցել և կապ ստեղծել հանդիսատեսի հետ: Տարածեք հայկական մշակույթն ամբողջ աշխարհով»:

Ժան-Պիեռ վան Ավերմետ, Եվրոպական ֆեդերացիայի քարտուղար, Բրյուսել, Բելգիա

«Հաﬔրգն ասես «դրախտի տոնակատարություն» լիներ: Ես գիտեմ շատ-շատ երգչախմբեր, բայց դուք փայլուններից ﬔկն եք ամբողջ աշխարհում»։

Միշել Հոսթեթլեր, կոմպոզիտոր, խմբավար, Վեվե, Շվեյցարիա 

«Այս երգչախմբի բարձր մակարդակն ինձ հայտնի է, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես է նրանց հաջողվում անընդհատ է՛լ ավելի կատարելագործվել: Այս երգչախումբն ուղղակի կատարյալ է»:                                                                                

 

Պիեռ Ամուր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 50-ամյակի տոնակատարության պատասխանատու, Փարիզ, Ֆրանսիա

«Ինչպիսի՜ բավականություն, ի՜նչ ուրախություն պարգևեց ﬔզ Հայաստանից ժամանած մանկական երգչախումբը: Երջանկության անմոռանալի պահեր ապրեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ում»:

Չիֆուրու Մացուբարա, ֆիլհարմոնիկ երգչախմբի դիրիժոր, Տոկիո, Ճապոնիա

«Ձեր երգչախմբի հաջողությունն իսկապես աննախադեպ էր, արտառոց, ուշագրավ: Թեև արդեն ﬔկնել եք, բայց իմ ընկերներից շատերը շարունակում են  գրել ինձ իրենց տպավորություններիհիացմունքի և զարմանքի մասին: Շնորհակալություն»:  

Մարիո Ֆոնտանա «Կոռո Կալիկանտուս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Լոկառնո, Շվեյցարիա

«Թանկագի՛ն Տիգրան, շատ հաճելի էր հանդիպել Ձեզ ու Ձեր հրաշալի երգչախմբին Բազելում: Երկար տարիներ ես չէի գտնում խումբ, որն իր յուրօրինակ կատարուﬓերով ﬔզ այդքան հույզեր ու զգացուﬓեր պարգևեր երաժշտական բոլոր ոճերում: Այդ աﬔնը ես գտա ձեր երգչախմբում։ Շնորհիվ Ձեր  հրաշալի աշխատանքի՝ այդ աﬔնն իրականություն դարձավ: Իմ ﬔծ հարգանքն ու հիացմունքն եմ հղում Ձեզ, Մաեստրո»:

 

Ֆիլիպ Սավոյ, Սեն Միշել վարժարանի երգչախմբի խմբավար, Ֆրիբուրգ, Շվեյցարիա

«Կարծում եմ նման անհավանական երաժշտական մակարդակի հասնելը հնարավոր է դարձել ﬕայն կատարյալ վոկալ տեխնիկայի, գրագիտության և երաժշտական բոլոր հնարավոր ունակությունների շնորհիվ, որոնք երգչախմբի ﬕս ու արյան ﬔջ են»:

Անդրե Դյուկղե  «Սեն Միշել» երգչախմբի հիﬓադիր և դիրիժոր, Ֆրիբուրգ, Շվեյցարիա

«Այս երգչախումբը պետք չէ որակել «մանկական» բառով: Նրանց գեղարվեստական որակն այնքան բարձր է, որ հավասարազոր է լուրջ մշակութային կազմակերպության: Նրանք իսկապես հրաշալի են»:

Գայանե Օրդուխանյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին ս

«Այն երկար տարիները, որ անցկացրել եմ երգչախմբում, մանկությանս իրական հեքիաթն են եղել: Մոմի լույսի տակ մեր փորձերից մինչև փառահեղ բեմերում համերգները, մեծանուն արվեստագետների հետ հանդիպումներից մինչև աշխարհով մեկ սփռված բազմազգ ընկերները ու վաղ հասակից երկրիդ դեսպանը հանդիսանալու պատիվը, միահյուսվելով, մի անվերջանալի տոն են կազմել: Այդ տոնն այնքան խոր  է դաջվել հիշողությանս մեջ, որ առ այսօր լիցքավորում է լավատեսությամբ, ամրապնդում հավատն առ բարին ու լուսավորը և օգնում հաղթահարելու ճանապարհին ծառացած ցանկացած խոչընդոտ: Շնորհակալ ու իրապես երջանիկ եմոր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մոլորակի մի մասն եմ եղել»:ան

Եկատերինա Ադամյան, 16 տարեկան, II ալտ

«Մաեստրոն ոչ միայն մեր դիրիժորն է: Նա նաև մեր ուսուցիչն է` կյանքի ուսուցիչը: Նա մեզ դաստիարակում է որպես իսկական քաղաքացի, բարի և կիրթ մարդ, որը հարգում է մեծերին, սիրում և մաքուր է պահում իր քաղաքը»:

Տաթև Զաքարյան, 15 տարեկան, II սոպրանո

«Արտահայտված խստության տակ թաքնված է մի մեծ ու բարի սիրտ, որում յուրաքանչյուրս ունի իր ուրույն տեղը»:

Գայանե Աբրահամյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

 

«Երգչախումբն ու Մաեստրոյի հետ հանդիպումը մեր բոլորի կյանքում շրջադարձ մտցրեց, շատերիս համար մանկության հիշողությունները կիսված են երկու մասի` մինչև երգչախումբն ու Մաեստրոն և դրանից հետո: «Հետո»-ն այնքան լուսավոր ու լեցուն է, որ ստվերեց «մինչև երգչախմբային կյանքի» շատ դրվագներ: Իսկ այդ լույսի ստեղծողն ու սփռողը Մաեստրոն է`արվեստագետի, երաժշտի, մանկավարժի ու մարդու դեռ չբացահայտված մի ֆենոմեն, որն իր անսահման նվիրվածությամբ  դաստիարակում է սերունդներ, որոնք հետագայում դառնալու են մեր երկրի բարգավաճման գրավականը»:

 

 

 Քնարիկ Բաբաջանյան, 17 տարեկան, II սոպրանո

«Մաեստրոյի հետ շփումը զարգացնում է մեր տրամաբանությունը, մեր խոսքը դարձնում ավելի իմաստալից, իսկ մեզ` չափազանց կազմակերպված, գիտակից և արդարամիտ»:


                                                                                                                      

Անի Դանիելյան, 9 տարեկան, I սոպրանո

«Որքան բան փոխվեց իմ կյանքում, երբ առաջին անգամ Դուք ինձ տարաք երաժշտության կախարդական աշխարհըՁեր շնորհիվ ես ճանաչեցի և զգացի հանճարների շունչն իմ հոգում»:

Լիլիթ Գինոսյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Երգչախումբն այն մոլորակն է, որի հետ են կապված իմ մանկության ամենաջերմ ու բարի հիշողությունները:
Ե
րգչախումբը կյանքի դպրոց է, որը սովորեցրել է ինձ սիրել, գնահատել, պայքարել և երբեք չընկճվել: Լինել երաժշտության պես ազնիվ ու արդար»:

Կոստանյան Արմինե, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

 

«Շնորհավոր ծնունդդ, իմ հարազատ ու թանկ երգչախումբ: Դժվար թե կարողանամ խոսքերով նկարագրել այն ամենն, ինչ ապրել և զգացել եմ այդ տարիների ընթացքում: Ինձ պարգևել ես վարդագույն մանկություն,  բացել իմ առջև շատ լուսավոր դռներ, եղել ես իմ աշխարհը և իմ օրերը լցրել ջերմությամբ ու հուզմունքով: Դու արդեն քսան տարեկան ես, ու իմ կյանքի ճիշտ կեսը բովանդակալից է դարձել հենց քո գրկում:
Քեզ կանաչ ու լուսավո
ր ճանապարհ, վառ ու պայծառ ապագա»:

 

Ջուլիա Բաբայան, 13 տարեկան, I ալտ

 

«Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ շփվելու նման անձնավորության հետ: Նրա վերլուծությունները հետաքրքիր են ու դյուրընկալելի: Նյութի գերազանց տիրապետումն ու գիտելիքների անսպառ պաշարը հնարավորություն են տալիս մի քանի նախադասությամբ ճանաչելի դարձնելու  մեզ շրջապատող աշխարհը»:

 

Արև Առաքելյան, 16 տարեկան, I ալտ

«Նա կա և մնում է միակն իր տեսակի մեջ`մարդ՝ բառի բուն իմաստով»:

 

Վարսենիկ Ներսեսյան, 17 տարեկան, I ալտ     

 

«Բոլորս էլ մի եզրահանգման ենք գալիս ի վերջո. եթե Մաեստրոն այդպես է անում, ուրեմն այդպես է պետքՈչ, մենք փակ աչքերով չենք ապրում: Ուղղակի նա է մեր աչքերը: Իսկապես կուզենայի, որ նրա պես մարդիկ շատ լինեին մեր հանրապետությունում: Կրթեին ու դաստիարակեին երեխաների, որոնք բախտի քմահաճույքով զուրկ են եղել հոգևորի հետ շփվելուց: Ուզում եմ, որ շատ ու շատ երեխաներ կարողանան տեսնել այն աշխարհը, որը ես տեսա»:

 

Աննա Կուրղինյան, 15 տարեկան, II ալտ

«Տիգրան Հեքեքյանի շնորհիվ ես սկսեցի մտածել, որ այս աշխարհում չկա մի բան, որ ինձ համար անհասանելի լինի»:

Շուշանիկ Ներսեսյան, 16 տարեկան, I ալտ

«Մեր երգչախմբի երեխաներին միավորում է ոչ միայն երաժշտությունը, այլև Մաեստրոն` նրա հանդեպ սերը և հիացմունքը»:

Արփինե Հարոյան, 14 տարեկան, II սոպրանո

«Մաեստրոն միայն երաժիշտ չէ` տարված իր երաժշտական մտքերով: Մաեստրոն հայրենասեր է, զինվորական ոգով և մեկ-մեկ էլ փիլիսոփա` իր հետաքրքրաշարժ և լուրջ մտքերով»:

Սոֆի Մովսիսյան, 14 տարեկան, I սոպրանո      

«Շատ փոքրիկ էի, երբ ծնողներս ձեռքիցս բռնած բերեցին ինձ համար անծանոթ ու զարմանահրաշ այս աշխարհը: Մի աշխարհ, որի հետ կապվելու էի հոգուս բոլոր թելերով: Այդ գողտրիկ աշխարհի անունն էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»: Ես դարձա այդ մեծ ու համերաշխ ընտանիքի մի մասնիկը: Ապրեցի ու մեծացա՝ վայելելով բոլորի սերն ու ջերմությունը: Այսօր էլ ապրում եմ իմ երգչախմբի ուրախություններով, հոգսերով, անկրկնելի հաջողություններով»:

Լուսինե Մելիքյան, 13 տարեկան, I սոպրանո

««Հայաստանի փոքրիկ երգիչներ» անունը լսելիս պատկերացնում եմ հեքիաթային մի աշխարհ, որտեղ կա փոխադարձ հարգանք, սեր և համերաշխություն»:

Սվետա Բարսեղյան, 15 տարեկան, II սոպրանո

 

«Մեր երգչախումբը ձգտումների, իղձերի, անուրջների երփներանգ դերձաններից հյուսված մի մտերմիկ աշխարհ է ` այնքան տարբերվող գորշ իրականությունից»:

Անի Մխիթարյան, 15 տարեկան, II սոպրանո

«Իմ ընտանիքում ես ինձ ապահով ու երջանիկ եմ զգում, ես` ես եմ: Կեղծելու ու հարմարվելու անհրաժեշտություն չկա»:

 

Նաիրա Ավագյան, 19 տարեկան,  II ալտ

««Հայաստանի փոքրիկ երգիչներ»` հսկա դպրոց, իր ջերմությամբ, գիտելիքով, դաստիարակությամբ, իր մեծ ուսուցչով ու խայտաբղետ մանուկներով: Մենք `սաներս, երգչախմբում անցկացնում ենք մեր կյանքի ամենավառ, ամենագունեղ, ամենաթանկ տարիները»:


 

Լիզա Եփրեմյան, 19 տարեկան, I ալտ

«Երգչախմբի շնորհիվ ես դարձել եմ  ճշմարտությունից չփախչող մարդ»:

Անուշ Ստեփանյան , «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Երգչախմբում իմ  ամենամեծ ձեռքբերումն ամենևին երգեցողությունը չէ, այլ մանուկ հասակից ճիշտ արժեքային համակարգի ձևավորումը»: 

 

Մարիա Եղիազարյան 17 տարեկան, II ալտ

«Երբ մենք միասին ենք, մենք պատրաստ ենք սարեր շուռ տալու: Մեր երգչախմբի անդամ դառնալու համար պետք է լինել լավ մարդ, լավ ընկեր, լինել արդար և նպատակասլաց, այսինքն՝ լինել օժտված մարդկային բոլոր լավ հատկություններով»:

Անի  Մոմճեան, 17 տարեկան, II ալտ

«Մեր երգչախումբը մի տիեզերք է, մի անվերջություն, որտեղ մտնելով՝ զգում ես նրա ուժն ու հսկայությունը։ Իսկ հետո զգում ես, որ քեզ տանում ու պահում է մի տեղ ՝ մաքո՜ւր, արդար ու միշտ բարի, և երբեք չի թողնում  հետ գաս իրական կյանք` անարդարություն։  Այն նման է փոքրիկ դրախտի»։

 

Սուսաննա Պետրոսյան , «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Մեր երգչախումբն ինձ համար մինչև օրս էլ հոգևոր սննդի անեղծ աղբյուր է: Երգչախմբի հետ կապված ամեն ինչ առաջացնում է միայն դրական, լուսավոր և ջերմ զգացողություններ»:

 

Տաթև Զաքարյան, 16 տարեկան, II սոպրանո

«Մեր երգչախումբը մի մեծ, բազմանդամ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դերը և պարտականությունները: Մենք ունենք ընդհանուր գաղափարներ, ընդհանուր հետաքրքրություններ: Աշխատում ենք լինել մեկը մյուսին նեցուկ, օգնում ենք անհրաժեշտության դեպքում ՝ ավագ-կրտսեր սկզբունքով:

Այս բոլորի հետ մեկտեղ երբեք չի անտեսվում որևէ մեկի տեսակետն ու կարծիքը»:

Տաթևիկ Այվազյան, 21 տարեկան, I սոպրանո

 

«Երգչախումբս իմ կյանքի ամենալուսավոր կետն է, իմ մանկության երազը, որ երբեք չի ավարտվի: Դու իմ վառ երազ, իմ հավերժ սեր ՀՓԵ»: