Կարապետյան Նաիրա

Ես շատ եմ սիրում երգչախումբը: Երչախումբ գալիս են, որպեսզի կրթվեն և երգել իմանան: Ես էլ գալիս եմ եգչախումբ, որ կրթվեմ, երգել իմանամ: Երգչախումբը իմ տունն է այնտեղ ապրում են նաև այնտեղ իմ քույրեր և եղբայրներն են: Երգչախմբում ես համերգներ եմ տալիս , բավականին շատ : Մի խոսքով ես երգչախումբը շատ եմ սիրում:

Իշխանյան Տիգրան

Ես հաճախում եմ այս երգչախումբը , որովհետև շատ եմ սիրում երգել: Այստեղ մենք սովորում ենք երգել գեղեցիք երգեր: Լուսինեն մեզ սովորեցնում է պրոֆեսիոնալ երգեր: Լուսինեն իմ կարծիքով շատ կիրթ անձնավորություն է և լավ մասնագետ: Սոլֆեջոյի դասատու Քրիստինեն շատ լավ նվագակցում էՉնայած իմ զբաղվածությանը, ես սիրով հաճախում եմ այստեղ, որպեսզի երգել սովորեմ:

Շիրինյան Աիդա

Իմ երգչախումբը ամենալավն է: Ես մեծ սիրով եմ հաճախում երգչախումբ: Այստեղ ինձ սովորեցնում են ոչ միայն երգել այլ ապրել ճիշտ , ապրել երաժշտությունով: Ինձ այստեղ շատ- շատ են սիրում : Ես սիրում եմ Մաեստրոյին, Լուսինեին, Քրիստինային և իմ ընկերներին:

Ես սիրում եմ երգել: Երբ երգում եմ ինձ թվում է ես ընկնում եմ հեքիաթների գիրկը: Երբ համերգներ և հանդեսներ ենք կազմակերպում ես անչափ ուրախանում եմ:

Իմ երգը, իմ երգչախումբը իմ կյանքն է: Իսկ Լուսինեին ես անչափ շատ եմ սիրում:

Սա էլ իմ կարծիքը իմ հրաշք երգչախմբի մասին:

Գաբրիելյան Վահրամ

Ես այստեղ հաճախում եմ նրա համար , որովհետև այստեղ սովորեցնում են անգլերեն երգեր , շատ լավ բեմականացումներ ենք անում: Ինձ շատ դուր են գալիս Լուսինեն, Նելլին և բոլոր-բոլոր դասատուները: Եվ ես կարծում եմ ավելի ու ավելի լավ բաներ կիմանանք:

Կատյա

Ես գալիս եմ երգչախումբ , որվհետև ես շատ եմ սիրում իմ ղեկավարներին , իմ ընկերներին: Ես շատ եմ սիրում երգչախումբը , Մաեստրոյին և սիրում եմ երգել: Նաև ես շատ եմ սիրում գալ փոքրերի խումբ ,բայց չեմ ասում , որ չեմ սիրում մեծերին: Ես շատ բան սովորեցի այս երգչախմբում: Երբ ես ընդունվեցի այս երգչախումբ ինձ զոռով էին բերում, բայց տարիների ընթացքում ես սկսեցի հաճույքով գալ : Ես նստած սպասում եմ, թե երբ է գալու ժամանակը, որ ես գնամ երգչախումբ: Ես հույս ունեմ, որ երբեք չի կորի այս զգացմունքը ինձ մոտ:

Հայրապետյան Անի

Ես հաճախում եմ Հայ փոքրիկ երգիչների երգչախումբը: Մենք այստեղ սովորում ենք երգել, պարել և այլ բաներ: Մենք շատ տեղեր համերգներ ենք տալիս: Մեզ համերգների ժամանակ գալիս են նկարահանելու: Երգչախումբը իմ տունն է : Երգչախումբը բաղկացած է 35 հոգուց: Ես շատ եմ սիրում երգչախմբի բոլոր երեխաներին: Ես շատ եմ սիրում տարբեր տեղեր համերգներ տալ: Ես հաճախում եմ այս երգչախումբ մեկ տարի:

Կուրղինյան Աննա

Ես սիրում եմ երգչախումբը, որովհետև մենք երգչախմբում սովորում ենք ոչ միայն երգել այլ պարել: Երգչախմբում մենք կազմակերպում ենք հումորային միջոցառումներ, և դա ինձ դուր է գալիս: Ես նաև սիրում եմ իմ ուսուցչուհի Լուսինեին: Նա շատ բարի ուսուցչուհի է: Մեծերի խմբից սիրում եմ Սուսանին:

Բոյախչյան Մարիա

Ես շատ մեծ կարծիք ունեմ մեր երգչախմբի մասին: Ես գալիս եմ այս երգչախումբ մոտ չորս տարի: Ես, երբ որ փոքր էի իմ տատիկը ինձ ասում էր«Դու, որ մեծանաս անպայման պետք է հաճախես Տիգրան Հեքեքյանի երգչախումբը»: Ցավոք սրտի իմ տատիկը չտեսավ, որ ես հաճախում եմ այս երգչախումբ, բայց երազանքը կատարվեց: Ես այսօր շատ ուրախ եմ , որ եկել եմ այս երգչախումբ: Այստեղ մենք ոչ միայն երգել ենք սովորում այլ նաև էթիկա: Ուզում եմ ասել, որ ես հպարտ եմ, որ հաճախում եմ այսպիսի երգչախումբ:

Դավթյան Արուսյակ

Ես շատ սիրով եմ հաճախում երգչախմբի , որովհետև ես այստեղ սովորում եմ ճիշտ երգել , բացի այդ մենք գալով այստեղ նաև կրթվում ենք: Մինչև այսօր ես երգչախմբում տեսել եմ միայն լավը, միայն բարին: Այստեղ ես շրջապատված եմ միայն ու միայն բարի մարդկանցով : Բացի դրանից մենք ամեն տարի կազմակերպում ենք ուրախ հանդեսներ ամեն առիթով և ինձ համար այստեղ շատ հետաքրքիր է անցնում և ես իմ երգչախմբի մասին շատ մեծ կարծիքի եմ:

Տաթևիկ Այվազյան, 21 տարեկան, I սոպրանո

«Երգչախումբս իմ կյանքի ամենալուսավոր կետն է, իմ մանկության երազը, որ երբեք չի ավարտվի: Դու իմ վառ երազ, իմ հավերժ սեր ՀՓԵ»:

Տաթև Զաքարյան, 16 տարեկան, II սոպրանո

«Մեր երգչախումբը մի մեծ, բազմանդամ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դերը և պարտականությունները: Մենք ունենք ընդհանուր գաղափարներ, ընդհանուր հետաքրքրություններ: Աշխատում ենք լինել մեկը մյուսին նեցուկ, օգնում ենք անհրաժեշտության դեպքում ՝ ավագ-կրտսեր սկզբունքով: Այս բոլորի հետ մեկտեղ երբեք չի անտեսվում որևէ մեկի տեսակետն ու կարծիքը

Սուսաննա Պետրոսյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Մեր երգչախումբն ինձ համար մինչև օրս էլ հոգևոր սննդի անեղծ աղբյուր է: Երգչախմբի հետ կապված ամեն ինչ առաջացնում է միայն դրական, լուսավոր և ջերմ զգացողություններ»:

Անի Մոմճեան, 17 տարեկան, II ալտ

«Մեր երգչախումբը մի տիեզերք է, մի անվերջություն, որտեղ մտնելով՝ զգում ես նրա ուժն ու հսկայությունը։ Իսկ հետո զգում ես, որ քեզ տանում ու պահում է մի տեղ ՝ մաքո՜ւր, արդար ու միշտ բարի, և երբեք չի թողնում հետ գաս իրական կյանք` անարդարություն։ Այն նման է փոքրիկ դրախտի»։

Մարիա Եղիազարյան, 17 տարեկան, II ալտ

«Երբ մենք միասին ենք, մենք պատրաստ ենք սարեր շուռ տալու: Մեր երգչախմբի անդամ դառնալու համար պետք է լինել լավ մարդ, լավ ընկեր, լինել արդար և նպատակասլաց, այսինքն՝ լինել օժտված մարդկային բոլոր լավ հատկություններով»

Անուշ Ստեփանյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Երգչախմբում իմ ամենամեծ ձեռքբերումն ամենևին երգեցողությունը չէ, այլ մանուկ հասակից ճիշտ արժեքային համակարգի ձևավորումը»:

Լիզա Եփրեմյան, 19 տարեկան, I ալտ

«Երգչախմբի շնորհիվ ես դարձել եմ ճշմարտությունից չփախչող մարդ»:

Նաիրա Ավագյան, 19 տարեկան, II ալտ

««Հայաստանի փոքրիկ երգիչներ»` հսկա դպրոց, իր ջերմությամբ, գիտելիքով, դաստիարակությամբ, իր մեծ ուսուցչով ու խայտաբղետ մանուկներով: Մենք `սաներս, երգչախմբում անցկացնում ենք մեր կյանքի ամենավառ, ամենագունեղ, ամենաթանկ տարիները»:

Անի Մխիթարյան, 15 տարեկան, II սոպրանո

«Իմ ընտանիքում ես ինձ ապահով ու երջանիկ եմ զգում, ես` ես եմ: Կեղծելու ու հարմարվելու անհրաժեշտություն չկա»:

Սվետա Բարսեղյան, 15 տարեկան, II սոպրանո

«Մեր երգչախումբը ձգտումների, իղձերի, անուրջների երփներանգ դերձաններից հյուսված մի մտերմիկ աշխարհ է ` այնքան տարբերվող գորշ իրականությունից

Լուսինե Մելիքյան, 13 տարեկան, I սոպրանո

««Հայաստանի փոքրիկ երգիչներ» անունը լսելիս պատկերացնում եմ հեքիաթային մի աշխարհ, որտեղ կա փոխադարձ հարգանք, սեր և համերաշխություն

Սոֆի Մովսիսյան, 14 տարեկան, I սոպրանո

«Շատ փոքրիկ էի, երբ ծնողներս ձեռքիցս բռնած բերեցին ինձ համար անծանոթ ու զարմանահրաշ այս աշխարհը: Մի աշխարհ, որի հետ կապվելու էի հոգուս բոլոր թելերով: Այդ գողտրիկ աշխարհի անունն էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»: Ես դարձա այդ մեծ ու համերաշխ ընտանիքի մի մասնիկը: Ապրեցի ու մեծացա՝ վայելելով բոլորի սերն ու ջերմությունը: Այսօր էլ ապրում եմ իմ երգչախմբի ուրախություններով, հոգսերով, անկրկնելի հաջողություններով»:

Արփինե Հարոյան, 14 տարեկան, II սոպրանո

«Մաեստրոն միայն երաժիշտ չէ` տարված իր երաժշտական մտքերով: Մաեստրոն հայրենասեր է, զինվորական ոգով և մեկ-մեկ էլ փիլիսոփա` իր հետաքրքրաշարժ և լուրջ մտքերով»:

Շուշանիկ Ներսեսյան, 16 տարեկան, I ալտ

«Մեր երգչախմբի երեխաներին միավորում է ոչ միայն երաժշտությունը, այլև Մաեստրոն` նրա հանդեպ սերը և հիացմունքը»

Աննա Կուրղինյան, 15 տարեկան, II ալտ

«Տիգրան Հեքեքյանի շնորհիվ ես սկսեցի մտածել, որ այս աշխարհում չկա մի բան, որ ինձ համար անհասանելի լինի»:

Վարսենիկ Ներսեսյան, 17 տարեկան, I ալտ

«Բոլորս էլ մի եզրահանգման ենք գալիս ի վերջո. եթե Մաեստրոն այդպես է անում, ուրեմն այդպես է պետք: Ոչ, մենք փակ աչքերով չենք ապրում: Ուղղակի նա է մեր աչքերը: Իսկապես կուզենայի, որ նրա պես մարդիկ շատ լինեին մեր հանրապետությունում: Կրթեին ու դաստիարակեին երեխաների, որոնք բախտի քմահաճույքով զուրկ են եղել հոգևորի հետ շփվելուց: Ուզում եմ, որ շատ ու շատ երեխաներ կարողանան տեսնել այն աշխարհը, որը ես տեսա

Արև Առաքելյան, 16 տարեկան, I ալտ

«Նա կա և մնում է միակն իր տեսակի մեջ`մարդ՝ բառի բուն իմաստով

Ջուլիա Բաբայան, 13 տարեկան, I ալտ

«Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ շփվելու նման անձնավորության հետ: Նրա վերլուծությունները հետաքրքիր են ու դյուրընկալելի: Նյութի գերազանց տիրապետումն ու գիտելիքների անսպառ պաշարը հնարավորություն են տալիս մի քանի նախադասությամբ ճանաչելի դարձնելու մեզ շրջապատող աշխարհը»:

Կոստանյան Արմինե, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Շնորհավոր ծնունդդ, իմ հարազատ ու թանկ երգչախումբ: Դժվար թե կարողանամ խոսքերով նկարագրել այն ամենն, ինչ ապրել և զգացել եմ այդ տարիների ընթացքում: Ինձ պարգևել ես վարդագույն մանկություն, բացել իմ առջև շատ լուսավոր դռներ, եղել ես իմ աշխարհը և իմ օրերը լցրել ջերմությամբ ու հուզմունքով: Դու արդեն քսան տարեկան ես, ու իմ կյանքի ճիշտ կեսը բովանդակալից է դարձել հենց քո գրկում: Քեզ կանաչ ու լուսավոր ճանապարհ, վառ ու պայծառ ապագա

Լիլիթ Գինոսյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Երգչախումբն այն մոլորակն է, որի հետ են կապված իմ մանկության ամենաջերմ ու բարի հիշողությունները: Երգչախումբը կյանքի դպրոց է, որը սովորեցրել է ինձ սիրել, գնահատել, պայքարել և երբեք չընկճվել: Լինել երաժշտության պես ազնիվ ու արդար»

Անի Դանիելյան, 9 տարեկան, I սոպրանո

«Որքան բան փոխվեց իմ կյանքում, երբ առաջին անգամ Դուք ինձ տարաք երաժշտության կախարդական աշխարհը: Ձեր շնորհիվ ես ճանաչեցի և զգացի հանճարների շունչն իմ հոգում»:

Քնարիկ Բաբաջանյան, 17 տարեկան, II սոպրանո

«Մաեստրոյի հետ շփումը զարգացնում է մեր տրամաբանությունը, մեր խոսքը դարձնում ավելի իմաստալից, իսկ մեզ` չափազանց կազմակերպված, գիտակից և արդարամիտ

Գայանե Աբրահամյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Երգչախումբն ու Մաեստրոյի հետ հանդիպումը մեր բոլորի կյանքում շրջադարձ մտցրեց, շատերիս համար մանկության հիշողությունները կիսված են երկու մասի` մինչև երգչախումբն ու Մաեստրոն և դրանից հետո: «Հետո»-ն այնքան լուսավոր ու լեցուն է, որ ստվերեց «մինչև երգչախմբային կյանքի» շատ դրվագներ: Իսկ այդ լույսի ստեղծողն ու սփռողը Մաեստրոն է`արվեստագետի, երաժշտի, մանկավարժի ու մարդու դեռ չբացահայտված մի ֆենոմեն, որն իր անսահման նվիրվածությամբ դաստիարակում է սերունդներ, որոնք հետագայում դառնալու են մեր երկրի բարգավաճման գրավականը»:

Տաթև Զաքարյան, 15 տարեկան, II սոպրանո

«Արտահայտված խստության տակ թաքնված է մի մեծ ու բարի սիրտ, որում յուրաքանչյուրս ունի իր ուրույն տեղը»

Եկատերինա Ադամյան, 16 տարեկան, II ալտ

«Մաեստրոն ոչ միայն մեր դիրիժորն է: Նա նաև մեր ուսուցիչն է` կյանքի ուսուցիչը: Նա մեզ դաստիարակում է որպես իսկական քաղաքացի, բարի և կիրթ մարդ, որը հարգում է մեծերին, սիրում և մաքուր է պահում իր քաղաքը»

Գայանե Օրդուխանյան, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի նախկին սան

«Այն երկար տարիները, որ անցկացրել եմ երգչախմբում, մանկությանս իրական հեքիաթն են եղել: Մոմի լույսի տակ մեր փորձերից մինչև փառահեղ բեմերում համերգները, մեծանուն արվեստագետների հետ հանդիպումներից մինչև աշխարհով մեկ սփռված բազմազգ ընկերները ու վաղ հասակից երկրիդ դեսպանը հանդիսանալու պատիվը, միահյուսվելով, մի անվերջանալի տոն են կազմել: Այդ տոնն այնքան խոր է դաջվել հիշողությանս մեջ, որ առ այսօր լիցքավորում է լավատեսությամբ, ամրապնդում հավատն առ բարին ու լուսավորը և օգնում հաղթահարելու ճանապարհին ծառացած ցանկացած խոչընդոտ: Շնորհակալ ու իրապես երջանիկ եմ, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մոլորակի մի մասն եմ եղել»: