Հայաստանի  ամենափոքրիկ  երգիչներ

«Հայաստանի ամենափոքրիկ  երգիչներ» երգչախումբը ստեղծվել  է 1994 թ-ին: Երգչախումբ հաճախում են 6-ից 11 տարեկան շուրջ 100 փոքրիկներ: Երգչախումբը աշխատում է երկու  տարիքային խմբով՝ Ա և Բ:

Ա խումբ հաճախում են 6-8 տարեկան փոքրիկներ։ Բ խումբ հաճախում են 8-11 տարեկան փոքրիկներ։

Երգչախմբի  երգացանկը  բազմազան  է .այն  ներառում  է դասական, հոգևոր, արտասահմանյան և ժամանակակից  ստեղծագործություներ:

«Հայաստանի  ամենափոքրիկ  երգիչներ» երգչախումբը   երեխաներին  տալիս  է  եզակի գեղագիտական  կրթություն`ձևավավորում  բարձր երաժշտական ճաշակ, սերմանում հայրենասիրություն և  նախապատրաստում է  երեխաներին միանալու մեծերի`Հայաստանի փոքրիկ  երգիչներ երգչախմբին:

«Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ»  երգչախումբը   բազմիցս մասնակցել  է մանկական երգչախմբերի մրցույթ-փառատոների բացման արարողությունների, գրական-երաժշտական  երեկոների, ելույթներ  է  ունեցել նվիրված  Երեխաների  Պաշտպանության  օրվա, ուսուցիչների օրվա, բնապահպանության օրվա, Եղեռնի  զոհերի  հիշատակի, Սուրբ  Ծննդյան տոնի  առթիվ : Երգչախմբի հիմնադիր Էլմիրա  Հեքեքյանի  նախաձեռնությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր զորամասերում, ռազմաուսումնական վարժարաններում `նվիրված  Հայոց  բանակի, Հայրենական Մեծ  Պատերազմում  տարած հաղթանակի, Շուշիի  ազատագրման  ու Հայաստանի  Անկախությանը առթիվ :