Հայաստանի  ամենափոքրիկ  երգիչներ

Հայաստանի ամենափոքրիկ  երգիչներերգչախումբը   ստեղծվել  է 1994 թ-ին: Երգչախումբ  հաճախում են 6-ից 11  տարեկան շուրջ 100 փոքրիկներ:Երգչախումբը աշխատում է երկու  տարիքային խմբով՝ Ա և Բ

Ա խումբ հաճախում են 6-8 տարեկան փոքրիկներ։Բ խումբ հաճախում են 8-11 տարեկան փոքրիկներ։

Երգչախմբի  երգացանկը  բազմազան  է .այն  ներառում  է դասական, հոգևոր, արտասահմանյան և ժամանակակից  ստեղծագործություներ:

Հայաստանի  ամենափոքրիկ  երգիչներերգչախումբը   երեխաներին  տալիս  է  եզակի գեղագիտական  կրթություն`ձևավավորում  բարձր  երաժշտական ճաշակ, սերմանում  հայրենասիրություն և  նախապատրաստում է  երեխաներին միանալու մեծերի`Հայաստանի փոքրիկ  երգիչներ երգչախմբին:

Հայաստանի  ամենափոքրիկ երգիչներ  երգչախումբը   բազմիցս մասնակցել  է մանկական երգչախմբերի մրցույթ-փառատոների բացման  արարողությունների, գրական-երաժշտական  երեկոների, ելույթներ  է  ունեցել նվիրված  Երեխաների  Պաշտպանության  օրվա, ուսուցիչների օրվա, բնապահպանության  օրվա, Եղեռնի  զոհերի  հիշատակի, Սուրբ  Ծննդյան տոնի  առթիվ : Երգչախմբի  հիմնադիր Էլմիրա  Հեքեքյանի  նախաձեռնությամբ երգչախումբը ելույթներ  է ունեցել Հայաստանի  տարբեր  զորամասերում, ռազմաուսումնական վարժարաններում `նվիրված  Հայոց  բանակի  , Հայրենական Մեծ  Պատերազմում  տարած հաղթանակի, Շուշիի  ազատագրման  ու Հայաստանի  Անկախությանը առթիվ :