Հայաստանի փոքրիկ երգիչներ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը  ստեղծվել է 1992 թվականին՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային  ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի հովանավորության ներքո՝  հավաքագրելով երեխաների՝ ինչպես Երևանից, այնպես էլ մերձավոր շրջաններից: Ժամանակի ընթացքում երգչախումբը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում: Երգչախմբի երգացանկը բազմազան է. այն ներառում է հոգևոր, միջնադարի, վերածննդի շրջանների, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական, ջազային և հանրամատչելի ստեղծագործություններ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն  ու նրա մենակատարներն  իրենց համերգներով գերել են բազմաթիվ երկրների հանդիսատեսի սրտերը. Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Բելգիա, Ռուսաստան, Լատվիա, Լեհաստան, Հունաստան, Կիպրոս, Ճապոնիա, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Կանադա, ԱՄՆ-ի քսան նահանգ, Դանիա և Նիդերլանդների Թագավորություն, Չեխիայի Հանրապետություն, Լիտվա:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ու նրա մենակատարները մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների՝ ամեն անգամ նվաճելով մրցանակային տեղեր՝ 2 արծաթե մեդալ («Այսթեդֆուդ», Ռուդեպուրտ, Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, 1993), արծաթե մեդալ («Այսթեդֆուդ», Ռուդեպուրտ, Լանգոլեն, Մեծ Բրիտանիա, 1994), գլխավոր մրցանակ, 2 ոսկե և արծաթե մեդալ («Գոլդն Գեյթ», Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 1995) հատուկ մրցանակ COVID-19-ի շրջանակներում ամենից քաջալերող տեսանյութի համար, (2020):

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի Մշակույթի Դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը: Երգչախումբը պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև «Լեոնարդո Դա Վինչի» արծաթե մեդալով` Բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից:

Երգչախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է. բազմիցս մասնակցել է միջազգային ամենատարբեր փառատոների՝ «Երիտասարդական երգչախմբերի եվրոպական փառատոն» (Բազել, Շվեյցարիա, 1995, 2014), Հոնգ-Կոնգի, Գուանջոյի և Պեկինի փառատոներ (Չինաստան,1999), «Ոսկե մակույկ» (Սոչի, Ռուսաստան, 2001), «Դիմիտրիա» (Սալոնիկ, Հունաստան, 2002),  «Երգ միասնության» հայ-ամերիկյան փառատոն (Հայաստան, 2004, 2006), «Մոլորակի երեխաներն ընկերներ են» (Մոսկվա, Ռուսաստան, 2010), «Թող ապագան երգի» (Ստոկհոլմ, Շվեդիա, 2012), «Մանկական երգչախմբերի 5-րդ փառատոն» (Սալոնիկ, Հունաստան, 2015), Ֆրիբուրգի երգչախմբային փառատոն (Շվեյցարիա, 2016), «Աբու-Գոշ» երգչախմբային փառատոն (Իսրայել, 2017), Մանկական երգչախմբերի միջազգային փառատոն (Դրեզդեն, Գերմանիա, 2018), Թբիլիսիի երգչախմբային երաժշտության փառատոն (Վրաստան, 2018), INTERKULTUR վիդեո առցանց մրցույթ, (2020), «Մոսկվան դիմավորում է ընկերներին» XVII առցանց փառատոն (2020), «Հոգու ձայներ» առցանց փառատոն (Ավստրիա, 2021), «Խաղաղության համաշխարհային երգչախմբային փառատոն» (Ավստրիա, 2021), 25-րդ միջազգային երիտասարդական երգչախմբային փառատոն «Աշխարհի երեխաները ներդաշնակության մեջ» (2021), «Երգչախմբային ֆոտո պրոմենադ» առցանց ֆոտոմրցույթ, Եվրոպայի կանտատ փառատոն (2021), Սուն Չինգ Լինգ միջազգային երիտասարդական փոխանակման ճամբար (2021), GCI երկրորդ վիրտուալ միջազգային տոնական համերգ (2021), XIV միջազգային հոգևոր երաժշտության փառատոն «Արծաթյա զանգակներ» (2022):

 

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես է եկել աշխարհահռչակ համերգադահլիճներում՝ Օպերա Գաղնիե (Փարիզ), Կոնցերտհուսեթ (Ստոկհոլմ), Օպերա սիթի (Տոկիո), Վիկտորիա համերգասրահ (Ժնև), Ֆիլհարմոնիկ համերգասրահ (Բեռլին), Գեվանդհաուս համերգադահլիճ (Լայպցիգ) և այլն:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բազմիցս մասնակցել է մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի, այդ թվում՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հանդիսություններին (Մոսկվա 2001), Շառլ Ազնավուրի 80-ամյա հոբելյանին (Փարիզ, 2004), Ռուսաստանում «Հայաստանի տարի» հռչակման հանդիսավոր համերգին (Մոսկվա 2006) և Ֆրանսիայում «Հայաստանի տարի» հռչակման հանդիսավոր համերգին (Փարիզ, 2007), Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի հանդիսավոր արարողությանը (2016), Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը (2018):

Մասնակցել է նաև «ԷՔՍՊՈ-2000» համաշխարհային ցուցահանդեսին (Հանովեր, Գերմանիա, 2000) և Երգչախմբային արվեստի VI համաշխարհային գիտաժողովին (Մինեապոլիս, ԱՄՆ, 2002):

 «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բազﬕցս մասնակցել է ﬔծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի 50-ամյա հոբելյանական պաշտոնական արարողություններին (Փարիզ, Սան Ֆրանցիսկո, 1995), Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հանդիսություններին (Մոսկվա, 2001), Շառլ Ազնավուրի 80-ամյա հոբելյանին (Փարիզ, 2004), Ռուսաստանում «Հայաստանի տարի» հռչակման հանդիսավոր հաﬔրգին (Մոսկվա, 2006) և Ֆրանսիայում «Հայաստանի տարի» հռչակման հանդիսավոր համերգին (Փարիզ, 2007):

Երգչախմբի ձայնագրություններով թողարկվել են Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունների լիակատար հավաքածուն  (ԱՄՆ, 2000),  «5-20-րդ դարերի հոգևոր երաժշտություն» խտասալիկը, (Երևան, 2002 ), «Եղիցի լույս» ալբոմը՝ կազմված 3 խտասալիկից (ԱՄՆ, 2009), Ռոբերտ Պետրոսյանի խմբերգերը` գրված ՀՓԵ երգչախմբի համար (Երևան, 2011), «Ֆուրուսատո» (ԱՄՆ, 2012), «Հեքիաթային 20 տարի» (ԱՄՆ, 2013), «Հիշում եմ և պահանջում» (Երևան, 2015), «Բենջամին Բրիտեն-խմբերգեր մանկական երգչախմբի համար» (Շվեյցարիա, 2016), «Արիգատո» (Ճապոնիա 2017), «Հայաստանի փոքրիկ երգիչները» Բեռլին ֆիլհարմոնիկ համերգասրահում, «Հայաստանի փոքրիկ երգիչները» Վիկտորիա համերգասրահում, «Հայաստանի փոքրիկ երգիչները»  Սեն Միշել եկեղեցում, Ֆրիբուրգ,  «Հայաստանի փոքրիկ երգիչները» Տոկիո օպերա սիթի համերգասրահում, «Հայաստանի փոքրիկ երգիչները» Չայկովսկու անվան համերգասրահում (2019), «Հայաստանի փոքրիկ երգիչները» Գեվանդհաուս համերգասրահում (2020) խտասալիկները:

Խտասալիկներից շատերն արժանացել են ազգային և միջազգային մրցանակների: