Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ բացառիկ համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան) և անվանի տավիղահար Ալեքսանդր Բոլդաչովի (Շվեյցարիա) մասնակցությամբ։ Համերգի ընթացքում հնչեցին բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտորներ Բենջամին Բրիտենի և Գուստավ Հոլսթի ստեղծագործությունները։ ᐧ