Գալան տրիո

Կոմիտաս փառատոնի շրջանակներում Հունաստանից ժամանած «Գալան տրիոն» «Վեց հայացք Արարատին» խորագիրը կրող համերգներով հանդես եկավ Հայաստանում: Տրիոն կատարեց վեց կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Թոմաս Բրամել (ԱՄՆ), Դավիթ Հալաջյան (Հայաստան, Շվեյցարիա), Վինսենթ Քենեդի (Իրլանդիա), Վասկո Պերեյրա (Պորտուգալիա), Հառլանդ Ուայս (Գերմանիա / Իսպանիա) և Նիկոս Քանթուլիսի (Հունաստան): Ինչպես նաև համատեղ գրված «Վեց հայացք Արարատին» ստեղծագործությունը: