Հանուն սիրո և կյանքի

2015 թվականին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ  «Հանուն սիրո և կյանքի»  խորագրով՝ Հայաստանի  փոքրիկ երգիչներ երգչախմբի մասնակցությամբ: Համերգը ղեկավարել են երաժշտական աշխարհում մեծ համբավ վայելող «Էֆրոնի»  երգչախմբի  ղեկավար Մայա Շավիթը և Հայաստանի  փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Համերգը  նվիրված էր  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Ես ունեմ իմ մանկական երգչախումբը, բայց այս խումբն իսկապես ցնցեց ինձ: Մի շատ խոր բան կա, որը բխում է նրանց հոգուց: Նրանք խորն են վերապրում այն աﬔնը, ինչ կատարում են: Նրանք ներգրավվում են երգեցողության ﬔջ: Պիանոները, պիանիսիմոները և դինաﬕկ այլ  նրբերանգները, որ իրենք են անում, պարզապես ֆանտաստիկ են: Նրանց շնորհիվ հայկական երաժշտությունը տեղ գտավ իմ սրտում: Փոքրիկ հայե՜ր, որքա՜ն գեղեցիկ եք երգում, ես երկար  կպահեմ երգչախմբի ձայները իմ հոգում և սրտում»:

Մայա Շավիթ