Հոգևոր hամերգ Հառիճավանքում՝ նվիրված Կոմիտասի 145-ամյա հոբելյանին

2014 թվականի հոկտեմբերի  8-ին  Հառիճավանքում տեղի ունեցավ հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Կոմիտասի 145 ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր  << Հայ Փոքրիկ Երգիչներ>> միջազգային ասոցիացիան՝ Արթիկի Թեմի հետ համատեղ:

Համերգին ներկա են գտնվել տարբեր երկրների դեսպաններ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ և դասախոսներ, մշակութային գործիչներ, մանկավարժներ, բժիշկներ Երևանից,Արթիկից,Գյումրիից և ուսանողներ: