Մերլին վոկալ անսամբլ

Կոմիտաս փառատոնի շրջանակներում, 2019 թվականի հոկտեմբերի 14-ից 20-ը  Շվեյցարիայից ժամանած Մերլին վոկալ անսամբլը համերգներով հանդես եկավ Գորիսի գյուղատնտեսական քոլեջում, Աշուղ Շերամի անվան երաժշտական դպրոցում (Գյումրի) և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (Երևան): Համերգների ավարտին անսամբլը տեղական երգչախմբեր հետ միացյալ կատարեցին Էդգար Հովհաննիսայանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը:
Շրջագայության ավարտից հետո, Մերլին վոկալ անսամբլի  անդամները կիսվել են իրենց տպավորություններով՝

Հայաստանում տեղի ունեցած մեր համերգային ճանապարհորդությունը հիանալի հնարավորություն էր բացահայտելու այս զարմանահրաշ երկիրը, ինչպես նաև ծանոթանալ մարդկանց հետ երաժշտության միջոցով՝ ելույթներ ունենալով Գորիսում, Գյումրիիում և Երևանում: Բոլոր երեք համերգները տեղի ունեցան հաջողությամբ: Մեզ ամենից շատ զարմացրել էր մարդկանց սիրալիր վերաբերմունքը: Բոլորը ուրախ էին լսել մեր խմբին: Մեր հաջողությունները տպավորիչ էին:

Երևանում պատիվ ունեցանք համերգ ունենալ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի հետ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի համերգադալիճում: Սա ճանապարհորդության ամենահիանալի հատվածն էր. նույն բեմում էինք լավագույն երգչախմբի` Հայաստանի  փոքրիկ երգիչների հետ: Միացյալ կատարեցինք Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան»   ստեղծագործությունը:

Շնորհակալություն  եմ հայտնում Հայաստանին, Հայաստանի  փոքրիկ երգիչներին և նրանց փայլուն  դիրիժոր՝ Մաեստրո Տիգրան Հեքեքյանին՝  իրականություն դարձնելու համար մեր համերգային շրջագայությունը:

Պիեռ-Ալեն Բեֆա

 «Մերլին Վոկալ»  անսամբլի  անդամ