Sing and Make the COVID Go

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹ

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն օրերս մասնակցեց համաշխարհային երգչախմբային մրցույթի՝ նոր
ձևաչափով։ Մեկուսացման պայմաններում, մեկ առ մեկ արված ձայնագրությունների միջոցով միացյալ
երգեցողություն ստանալու և այդպիսով ստեղծագործ մոտեցմամբ ներկայանալու այս մրցույթում մենք նվաճեցինք
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ։ Մասնակցում էին 128 երգչախումբ՝ աշխարհի 44 երկրներից։ Ինչպես ժյուրիի անդամը
նշեց. «Հայաստանի Փոքրիկ Երգիչներն» իրենց երգով ցույց տվեցին, թե ինչպես կարելի է դրական նայել
ստեղծված իրավիճակին և երգով հաղթահարել դժվարին ժամանակները»։ Երգե՛նք միասին և COVID-ը կհեռանա: