«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն»

ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան սույն թվականի մայիսի 28-ից հունիսի 1-ը իրականացնում են «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում:Փառատոնը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան և երեխաների պաշտպանության միջազգային օրվան:Եզրափակիչ համերգները կկայանան մայիսի 28-ին, ժամը 17:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում և հունիսի 1-ին, ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում:Համերգներին մասնակցում են Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք: