«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն»

ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան սույն թվականի հունիսի 10-ից 17-ը իրականացնում են «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոն Սյունիքում և Արցախում՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում: Եզրափակիչ համերգները կկայանան հունիսի 11-ին, ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում և հունիսի 15-ին, ժամը 16:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում: Համերգներին մասնակցում են Սյունիքի ու Արցախի 17 երգչախմբեր և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք: