100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին

Շվեյցարիա համերգային շրջագայության մեկնելուց առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն  ունկնդրին ներկայացավ նորացված և բազմազան երգացանկով:

Համերգը տեղի ունեցավ «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին» համերգաշարի շրջանակներում ապրիլի  29 –ին, Կոմիտասի անվան պետական կամերային տանը:

Համերգի ընթացում տեղի ունեցավ նաև հատուկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համար գրված խմբերգերի համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլը: