4-րդ Խմբերգերի միջազգային մրցույթը հետաձգվել է

Սիրելի մասնակիցներ,

Covid-19 համավարակի պատճառով 4-րդ Խմբերգերի միջազգային մրցույթը հետաձգվել է անորոշ ժամանակով: 

Մրցույթի II փուլը տեղի կունենա ոչ շուտ՝ դպրոցների և սահմանների վերաբացումից 2 ամիս անց, որպեսզի միջազգային ժյուրիի անդամները կարողանան գալ Հայաստան:

Մենք սատարում ենք բոլոր նրանց, ովքեր վարակվել են և գտնվում են ռիսկային գոտում:

Չնայած այս ծանր վիճակին մենք լավատեսորեն ենք տրամադրված և սպասում ենք դրական փոփոխությունների:

Վստահ ենք, որ կհաղթահարենք այս մարտահրավերը և կվերադառնանք մեր առօրյային: