Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը և Հայաստանի փոքրիկ երգիչները

2018 թվականի հուլիսի 13-20,   Կոմիտասի փառատոնի շրջանակներում, Փարիզի ազգային օպերային մանկական երգչախումբը  դիրիժոր Գաել Դարչենի ղեկավարությամբ համերգներ է ունեցել Երևանում, Հառիճավանքում, Գյումրիում, Դիլիջանում, Գառնիում և Գեղարդում:

Երևանում համերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին:

Համերգին մասնակցեց նաև Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը: