ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԺՈՒՄ Է

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԺՈՒՄ Է

Հունիսի 1-ին «Շենգավիթ» ԲԿ-ի սպասասրահը կվերածվի կախարդական համերգասրահի. Ելույթ կունենան «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ մաեստրո Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ:
«Շենգավիթ» ԲԿ-ում ամեն տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է յուրահատուկ կերպով, քանի որ փոքրիկների ժպիտն ու ուրախությունը մեզ համար ամենակարևորն է:
Այս տարի «Հայաստանի փոքրիկ երգիչները» համերգային ելույթով Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոն կդարձնեն, իսկ միջոցառումը կկրի «Երաժշտությունը բուժում է» խորագիրը. Չէ որ բժշկական միջամտություններից զատ, բուժում են նաև արվեստը, սերն ու հոգատարությունը: Անմոռանալի և անակնկալներով լի օր «Շենգավիթ» ԲԿ-ում. Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԲԿ-ն կհյուրընկալի և կշնորհավորի «Հայաստանի փոքրիկ երգիչների» կրտսեր սաներին, իսկ նրանք էլ իրենց հերթին փոքրիկ համերգային ելույթով կշնորհավորեն ԲԿ-ում լույս աշխարհ եկած և բուժվող երեխաներին:

Թող աշխարհի բոլոր փոքրիկները լինեն առողջ և շրջապատված անսահման հոգատարությամբ: