Համբուրգի աղջիկների երգչախմբի համերգը Հայաստանում

Սույն թվականի մարտի 5 - 9-ը, «Կոմիտաս փառատոնի» շրջանակներում, Հայաստան կժամանի և Երևանում ու Վանաձորում համերգներով հանդես կգա Համբուրգի աղջիկների երգչախումբը, խմբավար՝ Գեսա Վերհան:

Համբուրգի աղջիկների երգչախմբի երևանյան համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 7-ին, ժամը 19:00-ին: Համերգին մասնակցում է նաև Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: