«Երգով ու սիրով» խորագիրը կրող համերգային ծրագիրը Սյունիքում և Արցախում 

Ավարտվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կազմակերպած «Թիկունքը՝ սահման, մշակույթը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը:

 

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համերգային շրջագայություն է ունեցել Արցախի և Սյունիքի մարզերում: Ավելի քան 320 երեխաներ մասնակցեցին փառատոնին՝ միասին երգելով Կապանի և Ստեփանակերտի մշակութային կենտրոններում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ելույթ ունեցավ Կապանի և Ստեփանակերտի գլխավոր եկեղեցիներում և մասնակցեց Գանձասարի վանքում անցկացվող պատարագին: