Ռուբեն Գալիչյան

Ռուբեն Գալիչյանը ծնվել է Թավրիզում, Մեծ Եղեռնին Վանից տարագիր գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ էին հասել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի ճանապարհով: Թեհրանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կրթաթոշակ է ստացել սովորելու Բրիտանիայի Բիրմին­գհամ քաղաքում, ուր ուսանել է ճարտարագիտություն:

1960-ական թվականներից ակտիվ է եղել Իրանում և Մեծ Բրիտանիայում աշխատող հայկական միությունների մեջ: Իր աշխարհա­գրական հետազոտությունները սկսել է 1970-ականներին՝ որպես զբաղմունք (հոբբի): 1981-ին Լոնդոն տեղափոխվելով առիթ է ունեցել հետազոտելու Բրիտանիայի և Եվրոպայի գրադարաններում եղած քարտեզա­գրական հարուստ ժառանգությունն ու ծավալուն տեղեկությունները:

Լոնդոնում ղեկավարել է մի քանի հայկական բարեգործական ու մշակութային կազմակերպություններ, սրանց շարքին Հայկական երաժշտության հիմնարկ (Institute of Armenian Music 1975-79), Հայաստանին Օգնություն (Aid Armenia – 1988-2019), Հայաստանի բարեկամներ (Friends of Armenia – 2000-ից)  Համագային և Բրիտանական Հայ Համայնքային Խորհուրդի գործադիր տնօրեն: Օժանդակել է հիմելու Հայաստանի առաջին դեսպանությունը Լոնդոնում, ուր ութ տարի աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս:  

2007 թ. որդու, արվեստագետ Լևոն Գալչյանի հիշատակին Արմավիրի Մյասնիկյան գյուղում հիմնել է արվեստի ստուդիո, ուր, դասերից հետո հաճախում են դպրոցականներ և սովորում տարբեր արվեստի մասնագիտություննր:  

Քարտեզագրական ոլորտում նրա առաջին աշխատությունը եղել է ՛՛Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ՛՛ մեծադիր գիրքը: Մինչ այսօր հայ քարտեզագրական և պատմա-մշակութային նյութերով հրատարակել է 20 հատոր հեյերեն, անգլերեն, ռուսերեն և պարսկերեն գիրք, որոնցից մեկն էլ հրատարակվել է Ստանբուլում՝ թուրքերենով:

2008 թ. Հայաստանի քարտեզագրությանը մատու­ցած իր ծառայությունների առթիվ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան նրան շնորհել է Պատվո Դոկտորի կոչում, իսկ 2013-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

Վերջին տաս տարին բնակվում է Հայաստանում: