Տարբերվիր՝ հենց մե՛զ հետ միասին

Մեր մասին

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան  ստեղծվել է 1992 թվականին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին։ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան բուռն գործունեություն է վարում այս ասպարեզներում։ Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992), «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։

«Երգով և Սիրով» փառատոն Սյունիքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան սույն թվականի մայիսի 9-ին և 10-ին Սյունիքում իրականացնում են «Երգով ու սիրով» խորագրով երգչախմբային փառատոն՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում։ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, կանցկացվի համերգ, որտեղ հանդես կգան Հայաստանի տարբեր երգչախմբեր։ Մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, կկայանա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը։ Համերգները տեղի կունենան Կապանի մշակույթի տանը։ Սիրով կսպասենք։

01 Մայ 2025

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվելու համար հավաքեք Ձեր էլ. հասցեն: