Տարբերվիր՝ հենց մե՛զ հետ միասին
Մեր մասին
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան ստեղծվել է 1992 թվականին, Երևանում։ Ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնել մանկական խմբերգային արվեստը Հայաստանում, հայ մշակույթն աշխարհին հայտնի դարձնել, օժանդակել հայ խմբերգային արվեստի ներկայացուցիչների մերձեցմանը խմբերգային արվեստի միջազգային կառույցներին։ «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան բուռն գործունեություն է վարում այս ասպարեզներում։ Ասոցիացիայի կողմից հիմնադրվել և ակտիվ ստեղծագործական կյանք են վարում մի շարք երգչախմբեր Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ միջազգային մրցույթների դափնեկիր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (1992), «Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը (1994), Լոս-Անջելեսում «ՀՓԵ»-ի մասնաճյուղի մանկական երգչախումբը (1995), 50-ից ավել երգչախմբեր Երևանի հանրակրթական դպրոցներում (2000-2001 թթ.)։
Անգլիական երաժշտության երեկո
2026 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա բացառիկ համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան) և անվանի տավիղահար Ալեքսանդր Բոլդաչովի (Շվեյցարիա) մասնակցությամբ։
Համերգի ընթացքում կհնչեն բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտորներ Բենջամին Բրիտենի և Գուստավ Հոլսթի ստեղծագործությունները։
Տոմսերը կարող եք ձեռք բերել toms.am և tkt.am էլեկտրոնային հարթակներից:
https://www.tkt.am/hy/little-singers-of-armenia-english-music-evening-14-sep-2026/eid/4517
24 Հուլ 2026
Բաժանորդագրվել
Բաժանորդագրվելու համար հավաքեք Ձեր էլ. հասցեն: