Մարինե Մարգարյան

Ավարտել է Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը և ասպիրանտուրան:

Հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և արտերկրում (Հունաստան, Իրան, Լիբանան, Ֆրանսիա)։

Մասնակցել է  մի շարք փառատոների․«Հայ շնորհալի երեխաներ» մրցույթ-փառատոն (1994 թ., Երևան), «Երևանի նոր անուններ» (1996 թ., Երևան), «Մշակույթն իջնում է փողոց» միջազգային փառատոն (1999 թ․, Բեյրութ), ՀՀ կոմպոզիտորների միության և  Յունեսկոյի գործերով ազգային հանձնաժողովի կազմակերպած միջազգային II փառատոն (2000 թ, Երևան)։

            Մասնակցել է հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով մրցանակների և դափնեկրի կոչման․«Ամադեուս»  (1992 թ., Երևան), Վ․ Սպիվակովի անվան պարգևատրում (1997 թ․), Յոզեֆ Վիտոլսի անվան դաշնակահարների երրորդ միջազգային մրցույթ (1997 թ․, Ռիգա), Երիտասարդ դաշնակահարների երկրորդ միջազգային մրցույթ (1998 թ․, Յուրմալա), Ստեֆան Էլմասի անվան դաշնակահարների և ջութակահարների ազգային երկրորդ մրցույթ (1999 թ., Երևան, II մրցանակ), «Դաշնամուրային միջազգային մեծ մրցույթ» (2000 թ., Փարիզ, Պատվո մեդալ), “Premio Gramshi” դաշնակահարների  ութերորդ միջազգային մրցույթ (2000 թ․, Կալյարի, Իտալիա, II մրցանակ):  

1996 թվականին «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախմբի հետ հանդես է եկել Կահիրեի օպերային թատրոնում՝ որպես երգչախմբի կոնցերտմայստեր: Նույն  թվականից սկսել է աշխատել «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  մանկական ֆիլհարմոնիայում` որպես կոնցերտմայստեր:

1997-2002թթ. աշխատել է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՀ ազգային ռադիոյի պետական կամերային երգչախմբում` որպես կոնցերտմայստեր:

Դասավանդում է մասնագիտական դաշնամուր առարկա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։