Երգչախմբային արվեստի համաշխարհային օր 2018

1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ  յուրաքանչյուր  տարի՝ դեկտեմբերին, նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը շուրջ 100.000 երգչախմբեր բոլոր մայրցամաքներից իրենց ելույթներով միանում են այս տոնին:

1994 թվականից Հայաստանը՝ «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբմիացել է այս շարժմանը: Տարիներ ի վեր հայաստանյան բարձրակարգ երգչախմբեր ելույթ են ունեցել  Հանրապետության հանրակրթական դպրոցների սաների համար Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

 2018 թվականից  «Հայ փոքրիկ երգիչներ»  միջազգային ասոցիացիան անցկացնում է տոնը  «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի»  հետ համատեղ՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ: Ձևաչափը փոխվեց և սկսեցին մասնակցել բացառապես սիրողական երգչախմբեր՝ Երևանից, տարբեր քաղաքներից:

Տոնը նվիրված էր Կոմիտասի 149-ամյա հոբելյանին, և երգչախմբերը կատարեցին բացառապես Կոմիտասի խմբերգերը:

2018թ.  դեկտեմբերի 17-ինտոնին մասնակցեցին թվով 13 երգչախմբեր՝

  • «Արար»
  • «Ագապէ» 
  • «Դիվիզի»
  • «Ովսաննա»
  • «Կոմիտաս»
  • «Էջմիածին»      
  • «Ավե Մարիա»
  • Զանգերի խումբ
  • «Սեբաստացիներ»
  • Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու
  • «Հայաստանի փոքրիկ երգիչներ»
  • «Տավուշի Թեմի մանկապատանեկան»
  • Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի
  • Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի
  • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի