«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Հունաստանում

Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համերգին գտնվելն օրհնություն էր ինձ համար: Այն արվեստը, որ իրենք ստեղծում են, բարձրագույն մակարդակի է: Շատ հազվադեպ է հնարավոր լինում լսել այս մակարդակի, նման նվիրվածության, ոգեշնչվածության երգչախմբային կատարումներ: Սա ոչ միայն երգչախմբային երաժշտության լավագույն համերգն է, որ լսել եմ կյանքիս ընթացքում, այլև մեծ դպրոց նախևառաջ ինձ համար և այն բոլոր մարդկանց համար, ովքեր լսեցին իրենց այսօր, ովքեր կարիք ունեն լսելու այս երգչախումբն ու փոխելու իրականությունը» :

 

Ջորջ Էմմանուել Լազարիդիս

հայտնի դաշնակահար,  Մեգարոն  համերգային համալիրի, գեղարվեստական ղեկավար ,փառատոնի կազմակերպիչ