Երգչախմբային արվեստի միջազգային օր` Հայաստան, 2019

Երգչախմբային արվեստը անհնար է պատյերացնել առանց Կոմիտասի:

1990 թվականից Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ  յուրաքանչյուր  տարի՝ դեկտեմբերին, նշվում է Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Այդ օրը շուրջ 100.000 երգչախմբեր բոլոր մայրցամաքներից իրենց ելույթներով միանում են այս տոնին:

1994 թվականից Հայաստանը՝ «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ,  միացել է այս շարժմանը: Տարիներ ի վեր հայաստանյան բարձրակարգ երգչախմբեր ելույթ են ունեցել  Հանրապետության հանրակրթական դպրոցների սաների համար Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

 2018 թվականից  «Հայ փոքրիկ երգիչներ»  միջազգային ասոցիացիան անցկացնում է տոնը  «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի»  հետ համատեղ՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ: Ձևաչափը փոխվեց և սկսեցին մասնակցել բացառապես սիրողական երգչախմբեր՝ Երևանից, տարբեր քաղաքներից:

Տոնը նվիրված էր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին, և երգչախմբերը կատարեցին բացառապես Կոմիտասի խմբերգերը:

2019թ.  դեկտեմբերի 16-ին,  տոնին մասնակցեցին թվով 14 երգչախմբեր՝

  • Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբ, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան
  • Տավուշի Թեմի Մանկապատանեկան երգչախումբ, խմբավար՝ Քրիստինե Շերոյան
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբ, խմբավար՝ Գայանե Սահակյան 
  • «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ, խմբավար՝ Տիգրան Հեքեքյան
  • Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի «Էջմիածին» երգչախումբ, խմբավար՝ Արտաշես Բաբուրյան
  • «Նարեկացի» երգչախումբ, խմբավար՝ Անահիտ Սարգսյան
  • «ՀՓԵ Զանգերի» երգչախումբ, Քնարիկ Բաբաջանյան
  • «Ագապէ» երգչախումբ, խմբավար՝ Մարիյա Գալստյան
  • «Սեբաստացիներ» վոկալ համույթ, խմբավար՝ Մարինե Մկրտչյան 

Ուղիղ կապ հաստատեցին՝

  • Մյունխենի «Շողեր» երգչախումբը, խմբավար՝ Արմինե Բաբայան
  • Չարենցավանի (Կոտայքի շրջան) Կամերտոն երգչախումբը, խմբավար՝ Դավիթ Սարգսյան
  • «Տաթև» զանգերի խումբը (Տաթև, Սյունիքի շրջան), խմբավար՝ Լուսինե Սարգսյան
  • Կապանի N2 երաժշտական դպրոցի ուսուցիչների երգչախումբ, խմբավար՝ Գայանե Հարությունյան
  • Սիսիանի մանկական երգչախումբ, խմբավար՝ Լուսինե Գասպարյան