Համերգ՝  նվիրված Բենջամին Բրիտենի ծննդյան 100- ամյա հոբելյանին

2013 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ համերգ՝  նվիրված անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի 100 ամյա հոբելյանին: Համերգին մասնակցում էին միջազգային մրցույթների դափնեկիր, մեներգչուհի՝ Գայանե Գեղամյանը, տավիղահարուհի՝ Օլգա Բերնասկոնին, երգչուհիներ՝ Լուսինե Մակարյանը և Էլեն Եղիազարյանը,  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Ծրագրի առաջին բաժնում հնչեցին Բենջամին Բրիտենի երկու ստեղծագործություն՝ գրված ձայնի և տավիղի համար  և «Ծննդյան հիմների ծիսակատարություն» ստեղծագործությունը՝ գրված մանկական երգչախմբի և տավիղի համար:

Համերգի երկրորդ բաժնում կատարեցին  հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ: