Խաղաղություն մոլորակին

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ներկայացնում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Խաղաղություն մոլորակին» համերգային նախագիծը՝ 3-րդ խմբերգերի միջազգային մրցույթը:
Երեկոյի ընթացքում Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ներկայացրեց տարբեր ազգերի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Հայաստան, Բուլղարիա, ԱՄՆ, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Իտալիա, Ֆրանսիա, Չինաստան, Շվեդիա, Դանիա, Ճապոնիա և Հունաստան:

Ի հակադրումն այս օրերին ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ այս համերգը կրում է խաղաղություն, մարդասիրություն և սեր քարոզելու առաքելություն:

Առաջին բաժնի ավարտին հնչեցին նաև ՀՓԵ խմբերգերի միջազգային մրցույթի ավարտական փուլ անցած լավագույն ստեղծագործությունները: